Էջ:Անի.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղբը, մերկ ոտքեով կոխ է տալիս տրորում է նրան. ձեռքերով փոքրիկ աղյուներ է շինում այդ զանգվածից. փռում է աղյուսները, չորացնում է արեգակի տակ և ապա նրանցից բարձր բուրգեր է կազմում աթարը պատրաստ է.նա հանգիստ սրտով կարող է սպասել ձմեռվա գալուստին: Երկար ամիսներ նա կարող է սպասել ձմեռվա գալուստին: Երկար ամիսներ նա կարող է քարե տների մեջ կուչ գալ, իր պատրաստած վայելիքի կծու ծուխն ու գլուխ պտտեցնող հոտը վայելել: Չարքա~շ ժողովուրդ:

Բաշ Շորագյայի այս մոխրագույն իրականությունը խլել էր իմ ամբողջ ուշադրությունը: Մենք, քաղաքացիներս, սիրում ենք այնպիսի տեսարանների առաջ փիլսոփայական խոհերի մեջ ընկնել մտածել մարդկային կյանքի հոգեբանության վրա: Երբ պիտի լինի որ այս խորին անմխիթար նահապետականությունը ազատե ժողովուրդը կստանա իր թուրքերի համար այնքան հարկավոր օդ և լույս: Մտածում ես, իսկ չիչերոնե կառապանդ, այդ ծանր խոհերիդ անդիտակ ուշադրությունդ դաձնում է գյուղից դեպի վեր բարձր թումբի գլուխը պսակող հին շինության վրա:

Նոր միայն հիշում ես, որ Բաշ Շարագայլը այն գետն է, որտեղից ճանապարհորդին սկսում է ուղեկցել Բագրատունի թագավորների մեծագործ ոգին: Այդ անակնկալ հիշողությունը ցնցում է մարդուն: Համեմատելու տարբերակություններ գտնելու կարողությունը մարդկային ամենաթանկագին սեփականություններից մեկն է: Բայց երբեմն ինպես է նա տանջվում…

Այժմյան սևուկ, աղբաթաթախ Բաշ Շորագայլի մեջ ինչպես կարող են ենթադրել անգամ թե դա հին Շիրակավանն է, որ ավելի հին ժամանակներում Երազդավորս էր կոչվում: Միայն կառապանիդ ցույց տված հին ավերակն է, որ պահպանել է այս պատմական իրողությունը: Ավերակը, որ բարձրից, երկնքից կապուտակության միջից, իր հնամաշ կողերն է ցույց տալիս: Սմբատ Առաջինի շինել տված եկեղեցին է:

Շիրակավանը մայրաքաղաք էր այն ժամանակ, երբ Անին դեռ անհայտ բերդ էր: Այստեղ էր ապրում Սմբատը,