Էջ:Աշխարհացոյց.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մտանեն ընդ մէջ Յունաց ծովուն եւ Պոնտոսի, վասն որոյ եւ Միջերկրէ կոչին։

Ա. Աշխարհ Ասիայ Բիւթանիա. յելից Կոստանդնուպօլսի, հանդերձ մտիւք ծովագետին Պոնտոսի որ կոչի Թրակական Փաւսփոռոս, մասամբ ինչ Պրոպոնտեայ. առեալ ՚ի մեհենէն Արտեմեայ, որ կայ յելսն Պոնտոսի, մինչեւ ցմուտ Ռոդանգայ գետոյ, եւ զՈլոնպիոս լեառն. եւ ունի զՍելինոն լեառն եւ գետս զԵլադաս եւ զԶոպիտս եւ զհզօրն Սագառիս, եւ մանունս որք ՚ի նա անգանին. զՍիւնաս լիճ ունի մերձ Նիկոմիդեայ եւ զԱսկանիդէս. ունի կղզիս հինգ ՚ի Պոնտոս ծովուն, յորոց երկուքն կոչի Կիանիա. ունի եւ լիճ մի այլ Պռամա քաղաք։ Ունի եւ մայրաքաղաքս երկուս զՔաղկեդոն եւ զՆիկոմիդիա, որք ունին ընդ ինքեանս քաղաքս չորեքտասան, եւ եմպոռիոնս բազումս, այսինքն քաղաքս ծովեզերայս, վաճառատեղիս. լինի առ եզերսն Դակայ գետոյհող սպիտակ առգեղ անուն՝ զոր աղացեալ ցանեն ՚ի վերայ ցորենոյ. վեց կայթն կապիճ մի. եւ պահի ազնիւ եւ ճճի չուտէ։

Բ. Աշխարհ Մուսիա Մեծ եւ Փոքր, որ կոչի Ելեսպոնտոս առ երի Բիւթանիոյ. ունի գետս չորս եւ մայրաքաղաք զԿիզիկոն, յորում տաճար, եւ այլ շինուած մի յեօթն հրաշիցն։ Եւ երեք են քաղաքք, Իլիոն, Դառդանոն, Տրովադա. զորոց պատերազմէ Տիքտիոն պատմէ եւ առասպելքն Հոմերոնի. ունի եւ այլ քաղաքսերեսուն եւ ութ։

Գ. Աշխարհ Առանձնակ Ասիա, յերի կալով Միւսիայ առ ծովով, յորում մայրաքաղաք Եփեսոս, Զմիւռնիա, Պեռգանոս, Տռալիս. որք ունին ընդ ինքեանս քաղաքս քառասուն եւ ութ. եւ ունի փոքր աշխարհ զԼիւդիա, յորում մայրաքաղաք Սառդոս, զԵոլիս, զԷոնիա, որք են Յոյնք, զԿառիա, եւ գետս հինգ։ Ունի կղզի զՔիոս հոմանուն քաղաքաւ, եւ Պոսիդա որ լինի անդ մազդիկ՝ խիժ ծառոյ. եւ զԿառոս եւ զՍամոս հոմանուն քաղաքօք, եւ զԿով, զոր Ղուկաս ասէ ՚ի Գործսն։ Եփեսոս հարկատու էր Արտեմեայ. անդ է Յոհաննու աւետարանչի գերեզմանն, եւ միւս Յոհանու՝ որ կոչեցաւն Մարկոս. եւ այլք զայլ ոմն Յովհան ասեն։