Էջ:Աշխարհացոյց.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գազան է եւ չէ դեւ, այլ գազան զոր Յոհանվասն դստերն Հերոդիադայ ասէ թէ քան զնհանգսն ծովայինս արիւնարբու էր։

Ե. Աշխարհ Մոկք, յելից կան Աղձնեաց, ՚ի լերինն Տորոս։ Ունի գաւառս ինն, զԻշայր, (զմիւս Իշայր), զԻշուց գաւառն, զԱռվենէից ձոր, զՎիջաց, զԱռանձնական Մոկաց գաւառն, յորում գետն Որբ, զԱրքայից գաւառ, զԱրգովտեաց ովիտ, Ջերմաձոր, յորում գետն Մերմ։ Ունի ՚ի մրգաց զարշատ եւ մանրագոր. եւ ՚ի գազանաց՝ ինձ գեղեցկախայտ։

Զ. Կորճէք յելից կան Մոկաց։ Ունի գաւառս մետասան. զԿորդուս, յորում Թման՝ առ Ասորեստանեաւ. զԿորդիս Վերի, զԿորդի Միջի, զԿորդիս Ներքի, զԱյտւանս, զԱյգառս, զՈթողանս, զՈրիսանս, զՍարապոնիս, զՃահուկ, զՓոքր Աղբակք։ Ունի զառիկ, եւ ՚ի պտղոց շահդանակ, այսինքն գանգար փշոյ սերմն։

Է. Պարսկահայք յելից Կորճէից, եւ ցազիտատաբար (?) մտանէ ընդ մէջ Ատրպատականի, եւ լերինն Տաւրոսի այնր կողման որ կոչի Կոհի-Նիհորական, մինչեւ ցԵրասխ գետ։ Ունի գաւառս ինն՝ զԱյլի, որ կոչի Կուռիճան, զՄարի գաւառ, զԹրաբի գաւառ, զԱրիսի որ է Ովէա, զԱռնա, Տամբէթ, Զարէհւան, զԶարաւանդ, զՀեր։ Ունի յերէոց զցիռ եւ զայծեամն։

Ը. Վասպուրական ՚ի մտից Պարսկահայոց, եւ առ երի Կորճէից. ունի գաւառս երեսունեւհինգ. զՌշտունիս՝ որ է ընդ Մոկաց եւ ծովուն Բզնունեաց, յորում կղզիք երկու, Ախթամար եւ Արտի եւ ցամաքակղզինՄանզկերտ, եւ Տոսպ յելից Բզնունեաց. զԲոդոնիս, զԱրճիշահովիտ, զԴառնի մինչեւ ցգաւառն Կոգովիտ՝ որ յոտինն Ազատ Մասեաց. զԱռբերան՝ յելից ծովուն Բզնունեաց, յորում կղզիք Չքատան եւ Լիմն, ցամաքակղզին Ամիկ, եւ Առեստովան, ուստի ելանէ ձուկն. եւ յելից դոցա Բուժունի, զԱնձովացիս, զՏրպատունիս, զԵրուանդունիս, զԱռնոյ-ոտն, զՄարդաստան, զԱրտազ մինչ ՚ի Կոգովիտ։ Եւ յելից դոցա զԱկէ, զԱղբակ մեծ, զԱնձահիձոր, զԹոնրաւան, զՃւաշոտ մինչեւ ցԵրասխ, զԿրկ