Այս էջը հաստատված է
ԱՇՆԱՆ ՔԱՄԻՆ
Աշնան քամին՝ մի ցնորուն անտուն աղջիկ,
Աչերն ամպոտ, դէմքը գունատ, վարսերն արձակ,
Ցնցոտու մէջ դողդողալով, ոտաբոբիկ,
Երէկ գիշեր հեծեծում էր ծառերի տակ։
Երէկ գիշեր սաղարթներն ու աշնան քամին
Իմ ականջին կեանքի տրտում խօսքեր ասին,
Ունկնդրեցին ափսոսանքի իմ հառաչին
Ու խառնեցին ցուրտ արցունքներ իմ խուլ լացին։
Երէկ գիշեր աշնան քամին իմ սնարին
Փռեց թեւերն իր մտերիմ ու կարօտի,
Քնքուշ գգւեց, ինձ համբուրեց աշնան քամին․․․