Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ, պատրաստեցի վիճակացոյցներ, յանձնարարեցի գիւղապետներին և քահանաներին որքան կարելի շուտ պատասխանել գրաւոր վիճակացոյցիս հարցերին՝ գիւղի այժմւայ բնակչութեան թիւը, սպանւածներու ըստ սեռի և ըստ հասակի թիւը, կերցրած ցանքսերու վնասը, վառւած տներու թիւը, իւրաքանչիւր տան կռիւներից առաջ և յետոյ ունեցած տան ապրանքներու, ոչխարների և սևատաւարներու արժէքն ու թիւը մօտաւորապէս և չքաւորներու թիւը:

Բայց դժբախտաբար պատասխանը և ոչ մէկից ստացայ: Հարուստները թագցրին իրենց հարստութիւնը ու կենդանիները ու ծածկաբար մորթեցին այն բոլոր կենդանիներ, որոնց տէրերը բողոքագրով կպահանջէին իրենց սեփական կենդանիներ: Աղքատներու, աշխատաւոր ձեռքերից զրկուածներու, տուն տեղ չունեցողներու կենդանիներից բնաւ չունեցողներու խնդրագրերը ստիպեցին ինձ դիմել ձեռնարկութիւններու, հաւաքել մի գիւղի ամբողջ կենդանիներ ու կրկին բաշխում կատարել ընտանիքի թւի և արած ցանքսերի համապատասխան չափով: Փոքր գիւղերը վերջացրել եմ, մնացել է մեծ գիւղեր, որոնց պիտի ձեռնարկեմ լքուած գիւղերու աճուրդով ծախելէն յետոյ:

Այդ առթիւ սկսել է դժգոհութիւն հարուստներու մէջ, որոց վրայ կխընդրէի Ձեր ուշադրութիւնը անոնց տւած հանրագրերու և բողոքագրերու վրայ:

Մեր շրջանի գիւղացիութիւնը կենդանիներէն ընդհանուր առմամբ աղքատ է: Կըռւի ընթացքին այս շրջանի կենդանիները աւարի ենթարկուել ու տարւել Նօրտուզ, կռւէն յետոյ ձեռք է բերել լքւած գիւղերու կենդանիներ և ձեռք բերւածները հաւանաբար բաւարարութիւն տային, եթէ կամաւորներու շահատակութիւններ չլինէին: Մի քանի կամաւորներ, այն էլ մի քանի անգամ, կեդրոնի կամ կուսակցութեան անունով գիւղերու լաւագոյն կենդանիներ տարել են, չկայ մի գիւղ, որ զերծ լինի այս շահատակութիւնից, որ խոշոր չափերի կհասնի: Բաշխում կատարելէն յետոյ էլ շատ քիչ տուներ երկու եզան կամ մէկ գոմշու տէր եղան, իսկ կթան տաւարներէն մէկ կով կամ երկու-երէք այծ-ոչխար, ոչ աւելի: Այս բոլորի հետևանքը եղաւ այն, որ Թիմար գաւառը, գոնէ Ալիւրի շրջանը բացարձակապես հերկ չէ ըրած: Իսկ կենդանի ունեցողներն էլ հերկ չարին․ կենդանիներ ախոռներէն դուրս չեն ըներ, որ մի գուցէ տաւարներին տէր դուրս գայ և օրինական ճանապարհով իր ձեռքէն առնէ, չքաւորներն էլ աշխատանք թողած փնտրելու է ելած իր կենդանիները:

Արդ, յարգելի նահանգապետ․ Ձեր ուշադրութիւնը կխնդրէի այս կենսական հարցերի վրայ և որքա՞ն կարելի է շուտ մի դարման անէիք, տրամադրելի կենդանիներէն բաժին հանէիք մեր շրջանին:

Ես ինչքան աշխատեցի լքւած գիւղերու աճուրդը գիւղացիութեան թողնել, չկրցի, գիւղացիութիւնը բացարձակապէս անտարբեր գտնուեց, միայն որոշման օր հրապարակ կուգան, կխնդրեն աճուրդի չհանել, աննշան