Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը շնորհուած է վերակացուին, որ ոչ ոքի կողմէ այդ տաւարներ տանել ներելի և թոյլատրելի չէ: Ի գիտութիւն կը հաղորդեմ: Օգնական նահանգապետի՝ Ղևոնդ, 1915 յունիս 5
Մակագրություն 3. Պ. նահանգապետին մատուցանելի: Կ. Այեճեան, 5.6.1915
Մակագրություն 4. Վարագին յանձնուած կենդանիներու մասին վճռուած է չ՛վերադարձնել նախկին տէրերին, այլ վանքին սեպհականութիւն պիտի մնան: Գաւառ[ների] դիւան՝ Արմենակ Փոխանեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 33 և շրջ.. բնագիր, ձեռագիր:

N 113

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆԸ՝ ԿՏՐՎԵԼԻՔ ԾԱՌԵՐԻ ԽՆԴՐՈՎ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N1649

5 հունիսի 1915 թ.

Վարչութեանդ կողմանէ միևնոյն ժամանակ նպաստից յանձնախումբէն ազգային հաստատութեանց և զանազան ձրիաբար տրուելիք ծառերու գործը Տնտես. մարմնոյս կը յանձնարարուի ի գործադրութիւն: Մեր տրամադրութեան տակ գտնուած ծառերը անբաւարար լինելով ցարդ եղած յանձնարարութեանց, Ձեր ուշադրութիւնը կը հրաւիրէինք քաղաքապետութեան տրամադրութեան տակ եղած փողոցներու մէջ գտնուած ծառերու վրայ, խնդրելով, որ յետ այսու եղած այդ գործի յանձնարարութիւնները քաղաքապետութեան ուղղէիք:

Տնտես. մարմնոյ նախագահ՝
Գէորգ Ճիտէչեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1. գ. 10, թ. 34, բնագիր, ձեռագիր:

N 114

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

5 հունիսի 1915 թ. Վան

Վանի շրջանային նահանգապետութեան

Պ. Նահանգապետ,
Քաղաքամէջ գտնուած ապրտնաց տոկոսէն տասը գանձելու գործն, որչափ որ իբր ուղղակի տնտեսական մարմնոյս վերաբերող գործ մը՝ մարմնոյս անմիջական հսկողութեան տակ պիտի կատարուէր, բայց սկզբէն ի վեր այդ գործին այս ու այն մարմիններու կողմէ միջամտուելով,