Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսրաէլ Ռավօեան 28 10
Յովհաննէս Գրիգորեան կեսարացի 25 10
Յարութիւն Ներսիսեան 27 10
Միհրան Գրիգորեան 25 10
Մինաս Սահակյան 28 10

Յուլիս 10-էն արձանագրւածներ անցուցէք տոմարների մէջ և իբրև մեր մնայուն ոստիկանութիւն՝ անհրաժեշտ է, որ շուտով ուղարկէք ժանդարմների վկայականներ, նաև տաս հատ նոր զէնքեր:

Արճակի գաւառապետ՝ Շիրին
Մակագրություն. Կոչնագիրեր յանձնեցէք պատկանեալ պաշտօնատան: Վկայականներ տալ: Արամ
ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 40 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 230

ՖԱՌՈԻՂ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՀԱՅ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԱՐԵԿԱՆԻ ԴԵԶԵՐԸ ԲՌՆՈԻԹՅԱՄԲ ԿԱԼՍԵԼ ՏԱԼՈՒ ԵՎ ԲԵՐՔԸ ՏԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 հուլիսի 1915 թ.

Վսեմ նահանգապետ Վանի
Ինչպէս յայտնի է գարնանէ ի վեր մեր գիւղի բոլոր խոտեր ռուսերու կողմէ որ քաղուեցաւ, որ կերցուեցաւ: Անոնցմէ ձեռնթափ եղանք, այժմ մեր գիւղի կարգ մը անձինք, որ անցեալ տարի զօրք գացած են՝ ողջ թէ մեռեալ յայտնի չէ, ասոնց այրիներուն քիչ մը տարեկան աշուն առանց ծեծելու մնաց, որ տեղ ըրած էին, հիմայ հայ կամանտէրներ բռնութեամբ այդ տարեկանի տեղերը տէրերուն կալ ընել կուտան, թէ հատն և թէ յարդն ալ կտանին: Մենք կ'խնդրենք, որ արգելք մը տրվի յիշեալներուն, որ մեր այդ այրի և անտէր անտիրական որբերու ապրուստ չ'տարուի, եթէ դրամով է, մենք չունինք ծախու, թէ ձրի է, ինչ իրաւունքով մեզ սովամահ ընել կուզեն: Այս մասին ձեր վսեմութեան դիմելով, հարկ եղած տեղէն այս մասին կտրուկ կարգադրութիւն մը ընելու հրաման ընելու շնորհ ընէք և այս երկու երեք օր է, որ սկսած է ծեծել և կալ ընել, կարելի է մինչև մէկ երկու օր կ'լմնցնէ: Թե կարելի է, շուտով իրենց արգելք տրվի, ծեծելէն բերելէն յետոյ խեղճ այրիները ինչ ընելու են:

Յարգանօք՝

Ֆառուղ գիւղացի Կարապետ Սահակեան
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 122, բնագիր, ձեռագիր: