Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վանը վերագրաւած ըլլալով, զինւորական իշխանութեան կողմանէ թոյլտրւած է միայն տղամարդկանց դառնալու:

Ես քանի մւ օրէն կը մեկնիմ զէնքի ու աշխատանքի ընդունակ տարրերու հետ:

Ցանկալի է, որ ընտանիքները տեղաւորելէ վերջ և մանաւանդ ընտանեկան հոգս չունեցողները շտապեն միանալու ինձ և կամ ինձմէ վերջ ուղղակի մեկնեն Վան:

Վկայական և այլ դիւրութիւններ կը տրւի Իգդիր:
Վանի նահանգապետ՝ Արամ
ՀԱԱ ֆ.242, ց.1, գ.39, թ.31, տպագիր օրինակ:

N 242

ԱՐԱՄ ՄԱՆՈԻԿՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ՝ ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

[1915 թ. հուլիսից հետո]

Կառավարական գործունէութեան գլխաւոր գիծերը

1. Ինքնապաշտպանութեան հարցը.- կառավարութիւնը կազմակերպւելու օրից իսկ ցցւած էր այդ հարցը մեր առջև: Ամբողջ վիլայէթից քշւած քրդերը հաւաքւած էին մեր նահանգի հարաւային սահմանները (Նօրդուզ, Շատախ, Մոկս, Մամրտանք, Սպարկերտ, Խիզան) և ամէն օր սպառնում էին կամ ներս խուժել՝ բռնի ուժով կոտորելով և ոչնչացնելով հայկական գաւառները և կամ երեսանց197 հպատակութիւն յայտնելով ռուսներուն՝ դառնալ ետ և հաստատւել նախկին իրենց դիրքին198 մէջ: Իսկ մեր ազգային շահերը պահանջում էին, որ նրանք չը գան և յարձակման դէպքում յայտնւէն, և գէթ մինչև սեպտեմբերի վերջը նրանց պահէլ հարաւում, ուր նրանք սովից և շոգերից կը կոտորւէին:

Իսկ այդ անելու համար, պէտք էր, որ տեղական ինքնապաշտպա- նութիւնը կազմակերպւէր: Երկար խորհրդակցութիւններէ վերջը եկանք այն եզրակացութեան, որ առնւազն 1000 հոգի զէնքի տակ մարդ ունենանք ամբողջ վիլայէթին մէջ:

Տեղական ուժերով անմիջապէս գործի դիմեցինք կազմակերպելով,

Շատախում ինք. խմբեր 200հոգի
Գավաշում „ 150 „
Կարճկանում „ 50 „
Մոկս „ 100 „
Նորտուզում „ 50 „
Վերի Հայոց Ձոր „ 30 „
Արտամետ „ 20 „
Խօշապ „ 30 „
Արճակ և Չիպուխլի „ 50 „