Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գանձւած տուրքը անմիջապէս փոխադրել Կենդրոնական Խորհրդիս, պահելով իւրաքանչիւր շրջանում անհրաժեշտ ծախքերի համար մի որոշ գումար:

Երեւանի Հայոց Ազգային Խորհուրդ
ՀԱԱ ֆ.289, ց. 1, գ. 4, թթ․ 22, 23, տպագիր օրինակ:

N 269

«ԶԱՆԳԻ» ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵՆ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12 մարտի 1918 թ.

Երևանի Հայոց Ազգային Խորհուրդը իր մարտի 12-ի նիստում դաշնակցական ֆրակցիայի առաջարկով Ազգ. և Զինւորական Խորհրդների Յատուկ Կոմիտէն համարեց լուծւած. պատճառները երեք էին, նախ որ այդ Յատուկ Կոմիտէն ընտրած էր միայն երկու ամիս ժամանակով և միայն այդ ժամանակամիջոցի համար է նրան տրւած եղել գործելու gart-blanche (կարտ բլանշ)214, ապա Յատուկ Կոմիտէում աշխատանքի բաժանում չը լինելու պատճառով․ աշխատանքն ամբողջապէս ծանրացած է այդ կոմիտէի միայն մի քանի անդամների վրայ և վերջապէս այն Զինւորական Միութիւնը, որից 2-2 ու կես ամիս առաջ երեք ներկայացուցիչ են հրաւիրւել Յատուկ Կոմիտէի մէջ, այսօր արդէն ապրելու իրաւունք չունի, որովհետև նա այսօր արդէն հայ զինւորութեան ներկայացչութիւնը չէ: Այս բոլորը ի նկատի ունենալով և գլխաւորապէս աշխատանքի բաժանումը կատարելու համար միաձայն որոշւեց Յատուկ Կոմիտէի փոխարէն ունենալ Ազգ. Խորհրդի դիւան՝ կազմւած հետևեալ ձևով. - զինւորական, պարենաւորման ու ֆինանսական, ինքնապաշտպանութեան ու փոխյարաբերութեան, ներքին գործերի համար ունենալ առանձին կառավարիչներ: Զինւորական մասը յանձնւեց՝ Թիֆլիսի Ազգ. Խորհրդի լիազօր Արամին, պարենաւորմանն ու ֆինանսականը՝ Յովհ. Մելիքյանին, ինքնապաշտպանութեան և փոխյարաբերութեանը՝ Արշ. Աստւածատրեանին, ներքին գործերը՝ սոց - յեղափոխականներին (թեկնածուն դեռ որոշւած չէ). Մկ. Մուսինեանն էլ մնում է նախագահ առանց պօրտֆէլի:

«Զանգ», 13 մարտի 1918 թ. N 20:

N 270

«ԶԱՆԳԻ» ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՄ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԵԼՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ