Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսահակեան.- Ի՞նչպէս պէտք է հասկանալ ընկ. Արամի այն միտքը, թէ «գաւառում յեղափոխական գործն աւելի բարեկեցիկ վիճակի մէջ է գտնւում շնորհիւ այն հանգամանքի, որ այնտեղ զինուորական դիկտատուրա չէ եղել»:
Ռոստոմ.- Ցանկանալի է իմանալ, թէ տեղական տարրերն ի՞նչ չափով են չէզոքացւում: Որքան գիտեմ՝ տեղական՝ տարրերը տեղ չեն գտնում կազմակերպութեան մէջ: Խորհուրդը որոշել էր շրջանը բաժանել երկու Կ. Կոմիտէների, որպէսզի այդպիսով առաջն առնւի միմիայն քաղաքում տեղի ունեցող ուժերի կենտրոնացման և ծանրութեան կենտրոնն անցնի նաև գաւառները: Յետոյ, ի՞նչն է ստիպում Ձեզ՝ Պատասխանատու Մարմին իրաւասութեան սահմանները տարածել և՛ հեռաւոր վայրերի վրայ: Ապա, ո՞րքան կարևորութիւն էք տալիս պրոֆեսիոնալ25 միութիւններին, չէ՞ր կարելի, որ Կուսակցութեան անունով չկազմուէին դրանք: Ի՞նչ բնաւորութիւն են կրում այնտեղի աշակերտական միութիւններն իրենց գործադուլներով:
Տաճատ [վարդ. Մելքոնեան].- Ո՞ր մարմիններն են ընտրովի և որո՞նք նշանակովի:
Սեպուհ.- Փորձուած զինւորներին հեռացնում են Կազմակերպութիւնից: Ի՞նչ է պատճառը:
Զաւրեան.- Գիւղերում խմբեր կազմակերպելիս, ի՞նչ կարգի տարրերն են ընդունւում: Ի՞նչ միջոցներ են ձեռք առնւում ժողովրդի տնտեսական կացութիւնը բարձրացնելու, վաշխառութեան ու կալուածատէրերի հետ կռուելուց զատ:
Արամ (պատասխանում է հարցերին).- Տեղացիներին չէզոքացնելը մի նկատողութիւն է, որը աւելի քան վիրաւորական է մեզ համար: Նախ՝ «տեղացի» և «ոչ տեղացի» ասելով մենք չենք հասկանում «տաճկահայ» և «ռուսահայ», օրինակ՝ Վարդգէսը՝ թէև տաճկահայ, Վանի համար ոչ տեղացի էր: Ապա հարց է դրւում, թէ ինչու՞ ենք չէզոքացնում տեղացիներին, արդեօք այստեղ մեր անձնական կապրիզնե՞րն26 են դեր խաղում: Մի՞թէ մենք այնքան անազնիւ ենք, որ մեր կապրիզները մեզ ղեկավարէին: Այսպիսի բան չէ կարող լինել: Այլ է պատճառը․ ռէակցիայի27 օրերին, ասպարէզի վրայ էին մնացել միայն այն մարդիկ, որոնք կոտորածից ազատ դուրս գալով, հեռու էին փախչում, սոսկում էին յեղափոխութիւնից. դժուար է դրանց մէջ աջակցող գտնել: Վարդգէսը Վան գալով, չկարողացաւ գտնել անձնուէր մէկին. միակ մարդը նրա նախկին ընկերներից՝ ուսուցիչ, որի վրայ նա կարող էր որևէ յոյս ունենալ, դա էլ հեռու մնաց Վարդգէսից: Վարդգէսն անպայման կարիք ունէր տեղացի ուժերի, բայց չկային: Այնուհետև երբ տեղացիներն սկսեցին կամաց կամաց մօտենալ գործին, դրանցից շատերն այդ քայլն անում էին փառասիրութիւնից դրդուած, ուզում էին փափուկ պաշտօններ ստանալ, և մի՞թէ այդ պայմաններում դրանց կարելի էր գործ տալ: Ուրեմն զրպարտութիւն է (եթէ