Էջ:Արմանտ բանաստեղծը, Թորոս Թորանեան.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

3. - ՈՂՋՈ'ՅՆ ՔԵԶ, ԵՐԿԻՆՔ Այո, երկինքը վերէն կը նայի բանաստեղծին, բանաս– տեղծներուն պիտի ըսէի, և շատ անգամ կեղծիքի և յափշտակութեան միջոցով ոսկի դիզողներ, պիտի արհա– մարհեն նաեւ բանաստեղծները... Բայց, բանաստեղծը, հեռու մամոնայի պաշտամունքէն, իր «այս ցածում՝ - Աստղ ու լուսին ու ամպ եմ դառել, կրծքիս տակ վառել մի կարմիր արև»։ Բանաստեղծը «Գիշեր »էն կը հայցէ երազ, իսկ «Փընտ– ռեցինք Լուսնին» բանաստեղծութեան մէջ կը գրէ• - Հողմը գլորել, կոտրել է, ասես, Լամպարը լուսնի, Ու սպառուել է աստղերի ամբողջ Իւղն այս գիշեր։ Ձկայ ոչ մի ձեոք, որ մի մոմ վառի Հիւանդ գիշերուայ խոնաւ սնարին.– Որքա՜ն խաւար է գիշերն այս գիշեր։ Բայց, ինչպէս ժողովուրդը կ՝ըսէ, - չկայ գիշեր, որ չէ լուսցեր - Ահա՜ բանաստեղծին «Լուսաբաց»ը. –Ծերանամ է արդ, գիշերը տակաւ, Փթթում են քիչ–քիչ թելեր կաթնաթոյր՝ Մազերում նրա՝սև, խիտ ու խոնաւ։ Մի հաւ է կանչում, կանչո՜ւմ է տխուր։ Գծում է երկնում մի երիզ գունեղ՝ Դէպ՛ մահը վազող ասուպ մի վերջին, Ու դիտում եմ ես մահն այդ շքեղ՝ Անքուն գլուխս գիշերուայ ծնկին։ • 19 •