Էջ:Բարպա Խաչիկ.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

Սովետահայ ականավոր վիպասան Զապել Եսայանի (1879—1943) «Բարպա Խաչիկ» վեպը տպագրվում է առաջին անգամ[1]։ Վեպի նյութը առնված է Պոլսի հայ աշխատավորության կյանքից։ Գործողությունները, զարգանալով առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, հայ ժողովրդի այդ հատվածի ողբերգական ճակատագրի բերումով Պոլսից տեղափոխվում են Ֆրանսիա՝ Փարիզ։

Վեպի հերոսները նետվում են ազատագրական անդուլ պայքարների, հեղափոխական շարժումների մեջ, ձեռք֊ձեռքի տալով ֆրանսիական աշխատավորության և բանվոր դասակարգի զանգվածների հետ։ Կրելով բազում վիշտ ու զրկանք, չընկճվելով երբեք, վեպում նրանք անցնում են ձախորդությունների ու տառապանքների երկար ու դժվարին ուղիներով, հասունանում են կյանքի ու պայքարների բովում, ազատագրվում խաբուսիկ հրապուրանքներից, մոլորություններից, այլևս հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ու ազատության համար հույսեր չտածելով դեպի եվրոպական «քաղաքակիրթ» պետությունները։

«Բարպան,— հեղինակն այսպես է ավարտում իր վեպը,— ցնցվելով սթափեցավ իր մտածմունքներեն, պահ մը ակնապիշ նայեցավ ցեցակեր և խունացած դրոշակին, որ Վիկտորյան բացեր և բռներ էր, և ուժգին շարժումով մը ձեռքով ցույց տվավ այն ավելորդ իրերու տեղը, որ Վիկտորյան պիտի նետեր աղբանոցը: Աղբանոց նետելով իմպերիալիստական պետությունների դրոշակը, իրենց ճակատագիրը նրանք բերկրանքով, անդառնալիորեն կապում են հաղթանակած մեծ Ռուսաստանի, իրենց նորաստեղծ հայրենիքի Սովետական Հայաստանի հետ, սփյուռքահայ աշխատավորության փրկությունը գտնելով հայրենի հողում, հայրենիք վերադառնալու մեջ։ Վեպում պատկերված են նաև տարբեր ազգությունների

  1. Վեպի բնագրի երկու տարբերակները և առանձին պատառիկները պահվում են Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրության գրականության և արվեստի թանգարանում։