Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 11.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վելի խոր արձագանք պիտի գտներ արևելյան հետամնաց երկրներում:

Ասա ինձ՝ ո՞վ է քո ընկերը, և ես կասեմ՝ ո՞վ ես դու:

Եվ իրավ, գերմանական պատերազմից, և անհամեմատ ավելի երեք տարվա քաղաքացիական կռվից քայքայված և իր տնտեսության ներկա վիճակով մինչև 17-րդ դարը հետ մղված Ռուսաստանը, որին սպառնում է անխուսափելի վտանգ գաղութային վայր դառնալու եվրոպական ու ամերիրկյան կապիտալիզմի համար, և մեռնող ու անդամահատվող Թուրքիան, – ո՛րքան նմանություն նրանց վիճակի մեջ: Տարբեր ծայրերից ելնելով և տարբեր նշանաբաններով, ռուս բոլշևիկները և թուրք միլլիճիները, յուրաքանչյուրն իր ժողովրդին հատուկ ձևերով ու մեթոդներով, կատարում են գերազանցապես ազգային-պետական գործ:

Այո՛, ռուս բոլշևիկները բռնի ուժով և դավերով ձգտում են այսօր հավաքել ցարերի ստեղծած հսկա Ռուսաստանը, որի առաջ մի ժամանակ դողում էր ամբողջ աշխարհը, ճիշտ այնպես, ինչպես և թուրք միլլիճիները կամենում են վերականգնել կարմիր սուլթանների ստեղծած վաղեմի հզոր Օսմանյան կայսրությունը:

III
Բոլշևիկների իրական ուժն ու դաշնակիցների քաղաքական խաղերը

Նրանք, որ ծանոթ չեն բոլշևիկյան Ռուսաստանի ներքին վիճակին, տրամադիր են չափազանց գերագնահատելու բոլշևիկների ուժը: Կարծում եմ, թե դա իրապես մի ահռելի ուժ է, որը ի վիճակի է իր կամքը տիրաբար թելադրելու ամբողջ աշխարհին:

Իրական ուժերի փոխհարաբերության այդքան միամիտ գնահատման մեջ անշուշտ խոշոր դեր են կատարում հաղթող մեծ պետության երեուն դիրքը բոլշևիկների հանդեպ, որ իրենք բոլշևիկները վախով են բացատրում, և բոլշևիկների ռազմական հաջողությունները ռուսական ներքին ճակատների վրա (Կոլչակ, Դենիկին): Մինչդեռ դաշնակիցներն իրոք երբեք չեն վախեցել բոլշևիկներից, այլ կամեցել են միայն նրանց մղած քաղաքացիական կռիվը հրահրել՝ թուլացնելու համար Ռուսաստանը և իրագործերլու համար նախկին ռուսական կայսրության սահմաններում իրենց քաղաքական այն ծրագրերը, որ նրանք (գլխավորապես Անգլիան) առաջադրել են: Ճիշտ է, նրանք բացահայտորեն օգնել են և՛ Կոլչակին, և՛ Դենիկինին, և՛ բոլոր հա-