Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 13.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կապ ունեին Պետլյուրայի հետ, իսկ վերջինս պաշտպանվում էր դաշնակիցների կողմից: Իսկ այս տարի, երբ բոլշևիկները, ընդհակառակը, սկսեցին հաղթել իրենց թշնամիներին, նրանց հաջողվեց ջախջախել Դենիկինին, և թվում էր արդեն թե ամեն ինչ վերջացած է, թե բոլշևիկները իրերի տեր են Ռուսաստանում, և թե նրանց հաղթանակը վերջապես ապահովված է:

Ք՞իչ էին նաև մեզ մոտ այդպիսիք, որոնք հավատում էին, թե մեկ երկու շաբաթ ևս, և բոլշևիկյան հեղեղը հյուսիսից կհասնի մեր սահմանները: Եվ Բաքվի մեջ կատարված բոլշևիկյան-տաճկական ֆարսը նույնիսկ խուճապային տրամադրություն առաջ բերեց շատ շատերի մեջ: Արդեն կարծում էին, որ հյուսիսի բոլշևիկյան զորքերը մեկ երկու օրից հաղթականորեն կմտնեն նաև Հայաստան: Բայց ո՞րքան դառն պետք է լինի հիասթափությունն այն բոլոր մոլորված և բախտախնդիր մարդկանց, որոնք իրենց հույսերը դրել են հյուսիսից գալիֆ ուժերի վրա: Եթե իրավ բոլշևիկյան զորքերը մտել են Բաքու, նրանք չեն կարող այնտեղ շատ ուժեղ լինել և, որ գլխավորն է, երկար մնալ:

Ինչու՞: Որովհետև վերջին մեկ երկու շաբաթվա ընթացքում բոլշևիկյան Ռուսաստանի քաղաքական և ռազմական դրությունը կրկին այնքան վատթարացավ, որ բոլշևիկները չեն կարող մեծ զորք տրամադրել կովկասյան իրեն իսկական թե քողարկված գաղափարակիցների ավանտյուրաների համար:

Լեհաստանը, որ երկար ժամանակ լուռ հանդիսատես էր բոլշևիկների հետուառաջին և մատը մատին չխփեց Դենիկինին փրկելու համար վերջնական ջախջախումից, այսօր հանկարծ իր ամբողջ ռազմական թափով հրապարակ է եկել բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, որ արդեն միամտորեն կարծում էր, թե կարող է հանգստանալ վերջապես և վայելել իր հաղթանակի պտուղները: Լեհաստանի հետ միացած է Ուկրաինան հանձին Պետլյուրայի կառավարության: Վերջինիս հետ միասին գործում է հռչակավոր Մախնոն, որ ամենամահացու հարվածը հասցրեց անցյալ տարի Դենիկինին: Լեհական ու ուկրաինական զորքերը գրավել են Կիևը և սպառնում են Օդեսային: Իսկ նրանց դաշնակից Մախնոն արդեն մոտեցել է Խարկովին: Ղրիմում կամավորական բանակի մնացորդները, վերակազմվելով գեներալ Վրանգելի գլխավորությամբ, պատրաստում են հարձակողականի անցնելու: Ֆինլանդիան, որ սկսլ էր հաշտության բանակցություններ բոլշևիկնե-