Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 16.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երբ տեղի ունեցավ գերմանական հեղափոխությունը, տապալվեց յունկերների կառավարությունը և իշխանության գլուխը անցան գերմանական սոցիալիստները, որոնց կազմակերպությունն ամբողջ երկրագնդի վրա ամենամեծն է և ամենակուռը, սրանք ոչ մի հնարավորություն չգտան անմիջապես սոցիալիստական հեղաշրջում մտցնելու իրենց երկրում: Թվում էր թե, եթե, իրավ, կա մի երկիր, որ հասունացած է սոցիալիստական կարգերի համար, ամենից առաջ այդ պիտի լիներ Գերմանիան, որի ազգաբնակության երկու երրորդ մասը կազմում է բանվորությունը: Մանավանդ, որ չկար սոցիալիստորեն ավելի գիտակից, ավելի կարգապահ, ավելի աշխատասեր և սոցիալական զգացումի տեր և քաղաքականպես մարզված մի բանվորություն, քան գերմանականն էր, որի հսկայական կազմակերպությունները հիացմունք էին առաջ բերում ամբողջ աշխարհում, նույնիսկ թշնամի բանակում:

Բայց ի՞նչ պատահեցձ Գերման բանվորությնա մեծագույն մասին ներկայացուցիչները, որոնց ձեռքն անցել էր ամբողջ իշխանություն և որոնք ամենալայն հնարավորություններն ունեին իրագործելու իրենց սոցիալիստական ձգտումները, քննելով Գերմանիայի տնտեսության վիճակը՝ եկան այն եզրակացության, թե փորձ անել սոցիալիստական կարգեր մտցնելու մի այնպիսի ժամանակ, երբ երկրի ամբողջ տնտեսությունը քայքայված է համաշխարհային պատերազմի պատճառով, նշանակում է նախօրոք անհաջողության դատապարտել այն և միանգամայն վարկաբեկել սոցիալիզմի գաղափարը լայն մասսաների մեջ:

Եվ եթե Գերմանիայի պես մի պետությոան մեջ իշխող սոցիալիստական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկա պայմաններում վտանգավոր համարեցին սոցիալիզմի անմիջական իրականացումը, ապա ի՞նչ խոսք կարող էր լինել իր ազգաբնակության ճնշող մեծամասնությամբ գյուղացիական Ռուսաստանի մասին, որի մեջ ոչ մի լուրջ առարկայական (օբյեկտիվ) նախապայման չկար սոցիալիստական հեղաշրջման համար: Մանավանդ, որ պատերազմը զգալի հարվածներ էր հասցրել նույնիսկ այն փոքրիկ կապիտալիստական օջախներին, որոնք այնքան դժվարությամբ ստեղծվել էին ցարական կառավարության հովանու տակ մի քանի տասնյակ տարիների ընթացքում:

Չնայելով դրան, բոլշևիկները՝ առանց երկար ու բարակ մտածելու՝ որոշեցին մի ծանր փորձ, «սոցիալիստական էքսպերիմենտ»