Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 19.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ասիական բռնություններով ու մեթոդներով մի նոր, ավելի լավ տնտեսակարգ չստեղծեցին, այլ գահավիժելով հասան մինչև հին դարերը և տնտեսության ասիական սիստեմները»:

Սա մի ավելորդ ապացույց է, որ բոլշևիզմն իր նշանաբաններով ու կրազներով է միայն առաջադիմական շարժում, մինչդեռ իր էությամբ անտարակուսելիորեն հետադիմական և հակահեղափոխական է: Որովհետև նա չէ հեղափիխականը, որ ամենից ավելի «թունդ» հեղափոխական ֆրազներով ու նշանաբաններով է հրապարակ գալիս, այլ նա, որի գործերը հեղափոխական արդյունքները են տալիս: Բոլշևիկներն իրենց իսկ ձեռքով տանում են Ռուսաստանը դեպի ռեակցիա, դպեի գաղութային ստրկացում և միահեծան բռնապետություն:

Ռուսաստանի ներկա տնտեսական կատաստրոֆն առաջ բերելու մեջ ահագին դեր կատարել նաև գրեթե երեք տարի տևող քաղաքացիական կռիվը, որ ամենից առաջ մահացու հարված հասցրեց հաղորդակգության, փոխադրության միջոցներին: Շոգեկառքերը (պարովոզները)՝ փչացած, վագոնները՝ ջարդված, ճանապարհները քանդված, կամուրջները՝ օդը ցնդած, – ահա պատկերը ռուսական արդի երկաթուղիների: Ռեկվիզիցիաների շնորհիվ և հազար ու մի այլ պատճառներով գյուղերում անասունների թիվը այն աստիճան ընկավ, որ գյուղացին, եթե անգամ շատ հող ունենա և կամենա մշակել իր ամբողջ հողը, անասունների բացակայության կամ պակասության պատճառով չպիտի կարողանա շատ բան անել: Այն՝ ինչ որ մնացած էր «աղքատ» գյուղացիների (бѣднота) «սոցիալիստական» գործունեությունից, ալան թալանի ու ոչնչացման ենթարվեցգրեթե բոլոր ամենատարբեր նահանգներում քաղաքացիական կռվի անվերջ հետուառաջների ժամանակ:

Վերջապես, բոշևիկյան ռուսաստանի ծովապաշարման վիճակը լրացրեր երկրի տնտեսական ավերման պատկերը:

Բոլշևիկներն իրենք էլ շուտով գլխի ընկան, որ՝ առանց եվրոպական ու ամերիկյան մեքենաների, կապիտալի՝ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպիտի կարողանա վերականգնել իր հաղորդագրության միոցները, իսկ առանց հաղորդակցության միջոցների վերականգնման՝ անկարելի պիտի լինի առհասարակ ոտի կանգնեցնել Ռուսաստանի մեռնող տնտեսությունը:

Բոլշևիկները հասկացան նույնպես, որ առանց կապիտալիստական երկրների ապրանքների՝ անկարելի պիտի լինի բա-