Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 22.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գաբնակության երկու երրորդական մասին ավելի: Նախ և առաջ այնտեղ կա երկար ժամանակի ընթացքում ստեղծված մի հսկայական կապիտալ, որ ծառայում է իբրե արտադրության միջոց: Անգլիայի վիթխարի գործարանների և տնտեսական ահագին ձեռնարկների մեջ: Այդ կապիտալը գերազանցապես արդյունաբերող կապիտալ է և ոչ թե վաշխառուական կամ առևտրական:

Երբ աշխատանքի արդյունաբերության աստիճանը շատ բարձր է, կապիտալիստի շահն էլ մեծ է. և այդ շահի միջոցով է, որ նա դիզում է իր ահռելի հարստությունները, որոնք իրենց հերթին դառնում են կապիտալ, մտնելով արդյունաբերության մեջ և ընդարձակելով արդյունաբերությունը:

Եվ քանի որ Անգլիայի հարստության մեծագույն մասը նրա արդյունաբերական կապիտալն ու նրա արտադրության միջոցներն են, սոցիալիստական հեղաշրջման դեպքում յդ կապիտալն ու արտադրության այդ միջոցներն են, որ պիտի ենթարկվեն պետականացման, սոցիալիզացիայի:

Այդ դեպքում որևէ տնտեսական փոփոխություն կմտցվի՞:

Բնավ:

Փոփոխությունը կլինի սոցիալական և իրավական: Կապիտալիստական դասը կորցնում է իրա կապիտալը և զրկվում հնարավորությունից շարունակելու աշխատանքի շահագործումը: Կապիտալը, արտադրության բոլոր միջոցները դառնում են պետության սեփականությունը, և աշխատավորն իր վաստակը ստանում է ամբողջությամբ, ու ոչ մի հավելյալ աշխատանք չի մտնում այլևս կապիտալիստի գրպանը՝ իբրև շահ: Արտադրության միջոցներ այժմ արդեն ծառայում են ամբողջ աշխատավորության և ոչ թե միայն մի փոքրաթիվ շահագործող դասի:

Այսպիսի մի հեղաշրջում Անգլիայի պես մի խոշոր կապիտալիստական երկրում իսկապես կարող է ձեռնտու լինել բանվորական մեծամասնության համար: Տնտեսական վիթխարիի մեքենան, մի շարք բարեփոխումներով, կշարունակի գործել և մի ոքր դասի անչափելի հարստացման փոխարեն, հավասարապես կհարստանա և կապահովվի ամբողջ աշխատավոր ժողովուրդը, անհամեմատ ավելի արդյունավետ կերպով, քան մինչ այդ, որովհետև նա այժմ պիտի ստանա իր ամբողջ վաստակը:

VI
Բոլշևիզմի տնտեսական հետևանքները

Վերցնենք այժմ Հայաստանը և տեսնենք, թե ի՞նչ տնտե-