Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 24.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիկ օրվան, երբ հնարավորություն կստանան վերադառնալ իրենց բնակավայրերը: Եվ որպեսզի կարելի լինի այդ ընչազուրկ գյուղացիական մասսաները վերաբնակեցնել իրենց տեղերում և ստեղծել նրանց համար տնտեսություն, պետք է ամենից առաջ մեծ դրամա գլուխ:

Եթե Հայաստանում լինի «սովետական» կոչված բոլշևիկյան իշխանություն, օրը իբր թե պիտի ստեղծի անհապաղ «սոցիալիստական դրախտ», ի՞նչ միջոցներով նա պիտի կարողանա լուծել մեր երկրի ամենացավոտ հարցերից մեկը՝ գաղութականան հարցը: Ո՞վ է տալու հայ բոլշևիկներին այն հսկայական դրամագլուխը, որով նրանք կարողանան պահել գաղթականներին, որբերին, հնարավորության դեպքում տեղափոխել իրեն բնակավայրերրն և վերականգնել նրանց ավերված տնտեսությունը: Ո՞րտեղից պիտի գտնեն մեր տնաբույս բոլշևիկներն այն մեծ կապիտալը, որով նրանք ի վիճակի լինեին ձեռք բերել մեր քայքայված գյուղացիության համար լծակներ, գյուղատնտեսական գործիքներ և այլն: Արդեն ամերիկյան հանձնախումբը, որ եկել էր մեծ գումարով Ալեքսանդրապոլի շրջանը գյուղացիների համար լծկաններ գնելու համար, բոլշևիկյան խլրտումներից հետո մեկնել է Հայաստանի սահմաններից, հայտնելով որ լծկաններ չի գնի, որովհետև չի կամենում, որայդ լծկաններն ընկնեն բոլշևիկների ձեռքը:

Որտեղից պիտի ստանան հայ բոլշևիկ կոչվածները այն խոշոր կապիտալը, որով կարելի լինի կարգի բերել մեր քայքայված հաղորդակցության միջոցները. մեզ պետք են շոգեկառքեր, վագոններ, ավտոմոբիլներ, ռելսներ և այլն, մեզ պետք են այդ բոլոր ոչ միայն եղած հանապարհները վերականգնելու և բավարար վիճակի մեջ դնելու համար. այլ մեզ պետք են այդ բոլորը նոր երկաթուղիներ շինելու, նոր ճանապարհներ անցկացնելու համար:

Առանց հաղորդակցության միջոցների բարելավման անհնար պիտի լինի վերաշինել մեր ավերված երկիրը, մեր քայքայված տնտեսությունները:

Բոլշևիկները պիտի խաբեն ձեզ ասելով, թե ամեն ինչ, որ պետք է հայ ժողովրդին և Հայաստանին, կարող է տալ և կտա Ռուսաստանը: Բայց բոլշևիկյան Ռուսաստանը, եթե ի վիճակի լիներ որևէ բան մեզ տալու, ամենից առաջ իր հիվանդ գլխի ճարը պիտի տեսներ: Մենք գիտենք, որ բոլշևիկյան Ռուսաստանը