Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 25.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նույնքան կարո է բուժման և խնամքի, որքան և Հայաստանը: Նա ոչ միայն չի կարող տալ մեզ արտադրության միջոցներ, այլ և հաց, որով այնքան հարուստ էր նա առաջ և որի պակասությունից այնքան նա տառապում է այսօր: Մենք գիտենք, որ բոլշևիկյան Ռուսաստանը սովից է մեռնում այսօր:

Սպասել օգնություն մի, թեկուզ, շատ ընդարձակածավալ պետությունից, որ ինքը դրսի օգնության աղաղակող կարիք է զգում, նշանակում է ապրել ցնորքներով կամ միամիտներին ու կույրերին խաբելու համար ստել անամոաբար:

Բոլշևիկյան Ռուսաստանը ուրիշ երկրներին միայն մի բան ունի տալու՝ իր վարակիչ թույնը, իր ախտավոր մտայնությունի, իր ազգավործան ցնորքը, իր վիժած սոցիալական փորձերը: Եվ այս բոլորից արյան, սովի և համաճարակ հիվանդությունների մահասարսուռ հոտն է փչում: Այս բոլորը մեզ խոստանում է կատարյալ բնաջնջում:

Եթե բոլշևիկյան Ռուսաստանիից բոլշևիկյան Հայաստանը ոչինչ չպիտի կարողանա ստանալ, թերևս լինի մեկ ուրիշ երկիր, որ ընդառաջ գնա մեր մանկամիտ սոցիալիստական փրկիչներին, հայ բոլշևիկներին: Կապիտալիստական բոլոր երկրների համար բոլշևիզմը հավասարազոր է ժանտախտին: Այն երկիր, որ բռնված է այդ սարսափելի հիվանդությամբ, անմիջապես կտրվում է ամբողջ աշխարհից, որպեսզի չկարողանա վարակել ուրիշ առողջ երկրները: Այդպես վարվեցին Ռուսաստանի հետ, այդպես էլ անկասկաղ կվարվերն Հայաստանի հետ:

Այն միակ կապիտալիստական հզոր պետությունը, որ իր ազատ օգնությամբ փրկեց մեզ սովից, նա ևս պիտի դադարի Հայաստան որևէ մթերք ուղարկելուց: Բոլշևիկյան անկարգությունների ուրվականն անգամ ստիպեց Ամերիկայի ներկայացուցիչներին շտապել թողնելու մեր երկրի սահմանները: Երևակայու՞մ եք, թե ի՞նչ պիտի լիներ, երբ իրոք այստեղ բոլշևիկյան հեղաշրջում կատարվեր: Այսլևս ոպ մի ամերիկացի չէր մնա այստեղ և ոչ մի փութ ալյուր չպիտի գար: Ողորմելի բոլշևիկ կոմիսարները կարծել են, թե ապահովում են իրոք Հայաստանի հացը, երբ բռնի ուժով ստորագրություն են վերցրել Ալեքսանդրապոլում մեր երկրից հեռացող ամերիկացի պաշտոնյաներից ու տիկիններից. հավատացել են կամ կամեցել են հավատացնել, թե Ամերիկան պիտի շարունակի հաց ուղարկել Հայաստանին, եթե նույնիսկ բոլշևիկյան իշխանություն լինի Հայաստանում: