Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 26.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Չգիտես ի՞նչ կա այստեղ ավելի՝ միամտություն թե նենգամիտ խուժանավարություն, ի՞րենք են հիմար թե ուրիշներն են կամենում հիմարացնել, խաբել:

Պետք է մանուկ լինել չհասկանալու համար, թե մի ստորադաս պաշտոնյայի ստորագրությունը այնպիսի խոստման տակ, որի տալը նրա լիազորությունից շատ վեր է, ոչ մի արժեք չունի իր բարձր իիշխանության համար: Այդպիսի ստորագրությունից, այն էլ սպառնալիքի տակ տրված, ոչ մի պարտավորություն չի կարող ծագել:

Այսպիսով բոլշևիկյան իշխանությունը մեր երկրում ոչ միայն անխուսափելիորեն մահացու հարված պիտի հասցնի մեր ժողովրդի տնտեսությանը, այլ և պիտի զրկի մեր ժողովուրդը և այն հացից, որ նա ստանում էր մինչև այսօր Ամերիկայից:

Այս կլինի տնտեսական անմիջական հետտևանքը բոլշևիկյան «սոցիալիստական» ավանտյուրայի Հայաստանում: իսկ թե ի՞նչ կլինեն մի այդպիսի հանցավոր ավանտյուրայի սոցիալական և քաղաքական հետևանքները, դրա մասին հաջորդ գլուխներում:

VII
Բոլշևիզմի սոցիալական հետևանքները

Սոցիալիստական հեղաշրջում նշանակում է ընդհանուր սեփականազրկում հօգուտ պետության կամ համյնքի: Ոչ մի այն արտադրության միջոցները, այլ և տները, խանութները, ապրանքները և ամբողջ մասնավոր սեփականությունը պիտի դառնա պետական կամ համայնական սեփականություն: Դասակարգերը պիտի վերացվեն, և ամբողջ ժողովուրդը պիտի հավասարվի սոցիալապես, կազմելով աշխատավորական մի բանակ: Բոլորի աշխատանքի արդյունքը պիտի պատկանի պետությնա կամ համայնքին, և ամեն մի քաղաքացի աշխատավոր իր վարձը պիտի ստանա պետությունից կամ համայնքից:

Մենք տեսանք, որ մի այդպիսի հեղաշրջում ներկայումս Հայաստանում տնտեսական տեսակետով ոչ միայն չի կարող տալ որևէ դրական արդյունք, այլ ընդհակառակը՝ կունենա ամենավատթար հետևանքները: Մեր ժողովրդի աշխատանքի արդյունավետության աստիճանը այնքան է ցածր, մեր ժողովրդի արտադրության միջոցներն այնքան են պրիմիտիվ, նախնական, որ նա չի կարող որևէ բան շահել համայնացումից, սոցիալիզացիայից: ոչ մի պետական իշխանություն ի վիճակի չէ վերևից հրամաններ արձակելով հիմնովին շրջել մի ամբողջ ժողովրդի տնտե-