Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը 27.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սական կյանքը և բոլորովին նոր տնտեսակարգ ստեղծել, եթե այդ չի բխում երկրի տնտեսական զարգացման ներքին անհրաժեշտությունից:

Տնտեսական աշխարհն ունի իր սեփական օրենքները և իր ներքին անխուսափելի ընթացքը: Բռնությունը, թեկուզ այդ բռնությունը կատարվի պետական իշխանության միջոցով, ի վիճակի չէ տևականորեն և հիմնականորեն շեղելու տնտեսությունը իր բնականոն զարգացման ուղուց: Նահապետական տնտեսությամբ ապրող ժողովուրդը չի կաորղ մի անգամից թռչել-հասնել սոցիալիստական տնտեսության՝ առանց անցնելու կապիտալիստական խոշոր տնտեսության բովից:

Մի ժամանակ Ռուսաստանում նարոդնիկներն էին, որ ունեին այն միամիտ հավատը, թե այդ կարելի է: Բայց այժմ նրանց ժառանգորդ ռուս էսերներն անգամ հրաժարվել են այդպիսի խակ մտքերից: Եվ միայն բոլշևիկներն են, որ մարքսիզմից հետ նահանջելով՝ յուրացրել են նարոդնիկների հնամաշ գաղափարները և ծախում են աշխարհին որպես նոր մտքեր:

Ռուսաստանի «սոցիալիստական» հեղաշրջման փորձն ակնհայտորեն ցույց տվեց, որ սոցիալիզացիայի վաղաժամ իրագործումը հետ և մղում երկրի տնտեսությունը դեպի նախնական ձևերը և ընդհանուր քայքայում առաջացնում:

Մի այդպիսի փորձ Հայաստանում անհամեմատ ավելի աղետավոր հետևանքներ պիտի տար անտարակուսելիորեն:

Մենք վերլուծեցինք սոցիալիստական հեղաշրջման փորձի տնտեսական հետևանքներն արդի Հայաստանում: Այժմ անցնենք սոցիալական և քաղաքական հետևանքներին:

Մեր երկրում չկան խոշոր արդյունաբերական դասակարգեր. կան սպեկուլյանտներ, վաշխառուներ և առևտրականներ:

Սպեկուլյացիան և սպեկուլյանտները ծնունդ են արտակարգ ժամանակի և արտակարգ պայմանների: Համաշխարհային պատերազմի հետևանքով անհրաժեշտ մթերքների և ապրանքների արտադրությունը չափազանց պակասել է: Չափազանց դժվարացել է նաև փոխադրության գործը: Չփացել են նավերը, փչացել են երկաթուղիները, պակասել են ձիերը, անասունները: Այդ բոլորի վերականգնումը պահանջում է երկար ժամանակ: Տասնյակ միլիոնավոր մարդիկ տարիներ շարունակ ոչինչ չեն արտադրել, այլ միայն սպառել են: Մթերքների և ապրանքների այն վիթխարի պաշարը, որ ստեղծվել էր երկար ժամանակ ան-