Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/1

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՄԻ ՊԱՏԿԵՐ ԱՒԱՐԱՅՐԻՑ


Տեսարանը ներկայացնում՛ ե Աւարայրի դաշտը, մեծ ճակատամարտից յետոյ. ամէն կողմ ցրւած են փշրւած նիզակներ, զրահ, սուսեր ու սաղաւարտ։ Բարձր խոտերի միջից երբեմն լսւում են դեռ հոգեվարքի մեջ գալարւող մահամերձների խուլ հռնդիւնը եւ բազում քաջեր քնած են յաւիտենական քնով, տեղ տեղ բարեկամաբար իրար ձեռք բռնած. մի քարի յետեւ պառկած են երկու հակառակորդներ, սուր մագիլներով իրար կոկորդ սեղմած։ Տիրում է մեռելային խորը լռութիւն երբեմն՝ հեռուներից լսւող մի հառաչ կամ աստղերին նետւած հրաժեշտի կցկտուր բառեր, որ գալիս են լռութիւնը խզելու։ Հեռուն, բլուրի լանջին, պարտւած յաղթականների վրաններն են, որոնց առջեւ մարւող կրակներն իրենց վերջին ցոլքերն են արձակում։ Սեւեր հագած մի երիտասարդ կին, գլխին մի շղարշ եւ ձեռքին մխացող խունկը, աղօթք մրմնջալով առաջանում է դանդաղ։ Աներեւոյթ հոգիները տխուր ու մեղմ մի մեղեդիով կարծես մասնակցում են նրա աղօթքին։

ՇՈԻՇԱՆԻԿ

Եկել եմ, հա՛յր իմ, քեզ որոնելու զիշերւայ մէջ խաւար, եկել եմ արցունքով ցօղելու դէմքդ պաշտելի և շրթունքներով սպեղանի դնեմ թարմ ու մխացող վէրքերիդ վրայ։ Ո՜վ քաջեր հայոց, որ վասն հայրենեաց ասպետօրէն ձեր կեանքը տւիք, որպէսզի կոյսերը հայոց մնան անարատ, որպէսզի