Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
182 ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ

գնա Տիզբոն, խոնաւ զնդանում դու փթիր դանդաղ, և փոշիդ խառնիր օտարի հողին… Գնա՛…

ՎԱՍԱԿ

Փախչելով։ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, գերեգմանում անգամ այս մարդն ինձ հանգիստ չի տալու, մեռելներն անգամ հալածում են ինձ։ Փախչում, մտնում է վրանը։

ՇՈԻՇԱՆԻԿ

Որ մինչեւ այդ շւար կանգնել էր, յանկարծ հայեացքը ընկնում է խոտերի մեջ պառկած հօր դիակին, երկիւղած ծնրադրում է, հօր ճակատն համբուրում։ Հա՜յր, Սպարապե՛տ Հայոց, դու կենդանի ես, կենդանի պիտ մնաս միշտ, բոլորի սրտո՚ւմ, բոլորի հոգո՛ւմ, յա՜ր յաւիտեա՛ն։

Շուշանիկը լալիս է եւ օդը լցւում է օրհներգի մեղեդիներով։

Արշալոյսը ոսկեզօծում է Մասսի գագաթը եւ տեսարանը փակւում է դանդաղ։


ՎԱՐԱԳՈՅՐ


1963, Թեհրան ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ