Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ 173

հաւատքը միշտ ճառագայթի մեր տաճարներում. ահա եկել եմ ձեր յիշատակին յաւէտ օրհնւած, ես խունկ բուրելու։ Մայր հողն է գրկել ձեր մարմինն հողէ, բայց ձեր հոգիներն անմահ, լուսաւոր, թևածում են հպարտ, հայոց երկնքում։ Հաւատքի, հայրենիքի համար ընկաք բոլորդ. հայրենիքիս պէս ես էլ սգաւոր, հանգիստ եմ կարդում ձեր ոսկորներին ու փառք եմ տալիս ձեր հոգիներին։ Անողորմ լուսի՛ն, մի շող արձակիր, աղօտ լոյսիդ տակ ես գտնեմ հօրս, վիշտս դատարկեմ իր կրծքի վրայ։ Ձայն տուր, հա՛յր, ձայնիդ եմ կարօտ, ասա՛, ո՞րտեղ ես ընկած, ծարա՞ւ ես գուցէ, սրտիս բաժակով քեզ ջուր եմ բերել։ Տէ՛ր, քայլերս առաջնորդիր, անդունդները լուսաւորող Տէ՛ր․․․ Քայլում է մթութեան մէջ եւ այլեւս չի երեւում։ Բարձրադիր մի վրանի տակից դուրս է գալիս մի մարդ, արծաթէ կրծքկալով, ճակտին ոսկէ ապարօշ, ոտքերին երկարավիզ կարմրագոյն կօշիկներ, ամբողջովին փաթաթւած ե դեղնագոյն մի ծիրանիով։ Դանդաղ քայլերով առաջ է գալիս տխուր ու զայրացկոտ հայեացք նետելով իր շուրջը։ Ամէն մի թուփի շարժումից ցնցւում է ընդոստ։ Գալիս, կանգնում է մի բարձր հողաթմբի վրայ եւ լուսնի աղօտ լոյսի տակ զննում է դաշտը, ձեռքերը խաչաձեւել ե կրծքին, երբեմն ցաւագին հառաչում է, աշխարհը կորցրած մարդու ափսոսանքով — հայոց մարզպանն է նա, հայրենադաւ Վասակ Սիւնին։

ՎԱՍԱԿ

Եւ ի՞նչ անուն տալ այս աւերածութեան, մարդկային կեանքի այս զուր կորուստին, եթե ոչ տգիտութիւնից մայթքաձ մի չարիք։ Գոռոզ, անհեռատես Մամդունի, վե՛ր, վեր կա՛ց ու նայիր, ահա պատկերը քո սխրագործութեան։ Ո՞ւր է այրուձիդ, որով այնքան հպարտ էիր դու, ո՞ւր են քաջերը քո դիւցազնածին, վեց հազար մարդով ասպարեզ կանչել երեք հարիւր հազարանոց հսկայ բանակին, որն առաւել դեռ զօրացած էր փղերի անառիկ բուրդերով։ Քանզի ﬓացած վաթսուն հազարդ գրաստաբնոյթ շինականներից մի հորդան էր անվարժ կանոնաւոր