Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
174 ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ

ւոր ռազմի, բոկոտն ու անզէն, որի միակ առաքինութիւնը կոյր մոլեռանդութիւնն էր։ Խե՛նթ Տարօնցի, արհամարեցիր Արեաց արքայի կամքը, վանեցիր խորհուրդներս իմաստուն, ենթարկւեցիր անզիջող կղերի անմիտ յորդորին և Աշխարհն Հայոց առաջնորդեցիր դէպի կործանում։

Անւանարկեցիր ազնւականութիւնը, եղբայրացնելով անազատի հետ, «Էլ մեր մէջ չկայ ո՛չ տէր, ո՛չ ծառայ։ Հօն, դէպի ռազմադաշտ, հաւատքի համար և յանուն խղճի ազատութեան», ցոչեցիր։ Անմիտ և մոլեռանդ հորդանները ոչխարի նման հետևեցին քեղ։ Դու յարմար էիր սքեմ կրելու և ճգնելու մի քարայրի մէջ, ոչ թէ դառնալու Զօրավար Հայոց։ Իսկ ի՞նչ է խիղճը, Ղևոնդ Երէցի հոգու մերկութիւնը ծածկող մի քուրջի կտոր, և հաւատքը ձեր, Անակի որդու օտար աշխարհից բերած մի ցնորամտութիւն։ Քո խիղճն ու հաւատքը չփրկեցին քեզ, Սպարապետ Հայոց։ Եթէ լինէիր ինձ հետ միաբան, հնազանգ խօսքիս և հրամաններիս, մենք կը փրկէինք Հայոց ԱշխարՀը։ Արդարասիրութեամբ չեն աշխարհակալում, խաբկանքն է միայն աշխարհօրէն յաջողելու զէնքն ու բանալին։ Խաբի՛ր ու քծնի՛ր, կեղծի՛ր ու սողայ զօրաւորի առջև, քո որդուն անգամ պատւանդան շինիր ու բարձրացիր վերև։ Երբ հարկ է, դու բռնակալի ոտքերը լիզիր, որպէսզի ինքդ էլ մի օր ուրիշներին ստիպես գարշապարդ համբուրեն։ Սուրբ մարդուն ինչ՝ աշխարհը վարել։ Աշխարհ վարողը չի տատանւի եղբօրն սպանել, երբ իր շահն է պահանջում, կնոջը նետել ժայռերից անդունդ, իր որդուն ծախել, ուրանալ մօրը և սին ազգութիւն։ Խելք ու խոհեմութիւն չունեցար երբէք, սպարապե՛տ հայոց։ Ես ուզում էի ատրուշաններ հաստատելով կուրացնել Արեաց արքային, որ յետոյ ատամները քաշեմ, դու խանգարեցիր, տուժում ես հիմա, տուժում է քեզ հետ համայն Աշխարհն Հայոց։ Ռազմի դաշտերում ծերացած, քաղաքականութեան մէջ միշտ տգէտ մնացիր։ Անկարող էիր դու երկիր վարել և չը թողեցիր, որ ես վարէի։ Եւ դրա համար պիտի ես ջնջեմ տոհմդ ու անունդ աշխարհի վրայից, մենք արդէն ման-