Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
178 ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ

պետը-, որ չանսաց խոհեմ խորհուրդներիս։ Չարը հզօր էր, պէտք էր համակերպւել։

ՇՈԻՇԱՆԻԿ

Սակայն մինչ ի՞նչ աստիճան, երբ չոր հացն անգամ կտրել էին խեղճ շինականի բերնից, երբ քանդում էին մեր տաճարները և մեզ ստիպում կրակին պաշտել, երբ ուզում էին հանգցնել մեր հոգու ու մտքի լոյսը…

ՎԱՍԱԿ

Խոհեմութիւն էր լռել, համբերել։

ՇՈԻՇԱՆԻԿ

Համբերե՞լ, երբ մեր Աստծուն էին փորձում գահընկեց անել․․․

ՎԱՍԱԿ

Հեգնական։ Իսկ այդ Աստւածը, որի համար այդքան զոհ տւիք, ի՞նչ արեց։

ՇՈԻՇԱՆԻԿ

Այդ Աստւածը խռովեց մեզնից, քեզ նման դաւաճանների պատճառով։

ՎԱՍԱԿ

Եւ յաղթանակը բաշխեց թշնամուն․․․

ՇՈԻՇԱՆԻԿ

Նա չը բաշխեց՝ այլ դո՛ւ, և քեզ նման ազգուրաց դաւաճաննե՛րը։ Քայքաւել էր Մուշկանի բանակը, եթէ տմարդաբար քո սիւնեցինեըը թիկունքից չը հարւաձէին մեր քաջերին և յաղթանակը նետէին Չարի բերանը, ինչպէս իրենց հոգին են նետում կրակը։