Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ 179
ՎԱՍԱԿ

Շնական հպարտութեամբ։ Ուրեմն ես աւելի հզօր եմ քան ձեր Աստւածը, հետևէիք ինձ, փոխանակ նրան պաշտելու…

ՇՈԻՇԱՆԻԿ

Ա՛խ, դու՝ պիղծ, դու աւելի չար, քան թէ սատանան, դու՝ նենգամիտ հրէ՛շ, ո՞ւզում ես արքայ դառնալ ու մեր աշխարհը վերածել գեհենի) և ի՞նչի վրայ ես դու ուզում իշխել, այս մեռելնե՞րի, նրանք քո հոգին կը լցնեն զարզանդով, եթէ հոգի ունես դու, չես լսո՞ւմ միթէ նրանց աղաղակը, ականֆ արա՛, ինչպէս են բոլորը միաբերան կանչում․․․ Կայէ՛ն, Կայէ՛ն, ո՞ւր է եղբայրդ… Վասակին թւում է թէ հազար ձայներ աղաղակում են «Կայէ՛ն, Կայէ՛ն…»։

ՎԱՍԱԿ

Կատաղած, ձեռքը տանոււք ե սրին։ Լռի՛ր, եթէ ոչ լեզուդ կը կտրեմ ես իմ այս սրով…

ՇՈԻՇԱՆԻԿ

Ա՛խ, քաջին տեսէ՛ ք, և ո՞ւր էիր դու, ով հայոց արքայ, երբ սպարապետն ընկաւ այս ռազմադաշտում, սլացաւ վրադ, ինչո՞ւ վախկոտ գողի պէս թագնւեցիր փղերի թիկունքում հօրս սարսափից․․․

ՎԱՍԱԿԸ

Շւարած։ Հա՞յրդ, բայց ո՞վ ես դու…

ՇՈԻՇԱՆԻԿ

Քօղը երեսից վերցնում է։ Դեռ չը ճանաչեցի՞ր։ Շուշանիկն եմ ես, դուստրը Կարմիր Վարդանի։

ՎԱՍԱԿ

Ընկրկելով, մեղմացած։ Լսիր ինձ դստրիկ, գիտեմ, հասկանում եմ քո վրդովմունքը, ծանր վշտից ես այդպէս բարբառում, և հօրդ նման անխոհեմ ես դու, այսպէս մեն-մենակ