Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
180 ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ

մեռելների մէջ ու գազանների, եթէ քեզ բռնեն պահակնելւը գարշ… բայց մեծահոգի եմ աւելի քան դու կարձում ես ինձ, ե՛կ գնանք վրանս, կը պատսպարեմ քեզ։

ՇՈԻՇԱՆԻԿ

Արհամարհական։ Գա՞մ քո վրանը, հայրս երկու անգամ խաբւեց քեզանից, բայց ես չեմ խաբւի։ Յիշո՞ւմ ես ինչպէս Վաղարշապատում ժողովուրդն ուզեց քեզ տրորել իր ոտքերի տակ և հայրս միայն կարողացաւ քեզ փրկել, բայց ղու նորէն նրան դաւաճանեցիր։ Գա՞մ քո վրանը, որ շղթայ դնես դու իմ ոտքերին և տանես Տիզբոն, ո՛չ, աւելի լաւ է որ գազանները յօշոտեն ինձ, քան ապաստան խնդրեմ մի դաւաճանից։

ՎԱՍԱԿ

Մենակ այս դաշտում, մեռելների մէջ…

ՇՈԻՇԱՆԻԿ

Ո՛չ մեռելների, այլ անմահների՛, եկել եմ նրանցից կորով առնելու, որ չարերի դէմ պայքարեմ անվերջ։ Եկել եմ հօրս ճակատն համբուրեմ… եկել եմ քաջերի խրոխտ ձայներն հաւաքեմ, նրանց հոգիներն առնեմ սրտիս մէջ և տանեմ ցրեմ հայոց դաշտերում, լեռներում բարձր, որ նորանոր քաջեր ծնւեն մեզ համար, որ Սպարապետի գործը շարունակւի միշտ, և խղճով, հոգով ազատ մնանք մենք։

ՎԱՍԱԿ

Բայց կարոդ են նրանց փոխարեն իմ հետևորդների հոգիները յայտնւել և սուր մագիլնհրով քեզ խեղդամահ անել։

ՇՈԻՇԱՆԻԿ

Դաւաճանների հոգիները շղթայւած են գեհենի սիւնին, գնա՛, հեռացի՛ր, քո ներկայութեամբ մի պղծիր դաշտը այս նւիրական, իմացիր հաստատ քո ժամն էլ մօտ է…