Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնպիսի մարգու, որ Կոստան Զարեանն է... ժամանակ
չունենք։ Ամօթ է մեզ: Պէտք է կազմակերպել: Խմբերով
կամ առանձինն այցելել նրան:

Կոստան Զարեանն էր, որ կըսէր ինծի օր մը.

— Ման եկող տղայ, ո՞ւր ես գնալու, այս տարի:
Յուսամ Միացեալ Նահանգներ։ Ո՜չ: Դեհ լսիր, գու իմանում
ես քաղաքաչինութեան կարեւորութիւնը: Ժողովուրդների
կեանթի մէջ ինչ նշանակութիւն ունի քաղաքների
կառուցումը: Մեր ժողովուրդը, այսօր, կառուցում
է ո՛չ միայն մի քաղաքամայր, այլ քաղաքների մի ամբողջ
շարք, սկսած Աբովեանից ու Հոկտեմբերեանից, ես
պիտի ասէի Սարտարապատից:

Եթէ Սփիւռքում քեզ հարց տան, թէ ի՛նչ նորութիւն
կայ մեր Հայաստանում դու նրանց ասա հպարտութեամբ,
որ մեր երկրում, քաղաքներ ենք կառուցում: Թէ ի՛նչ է
իմաստը քաղաքներ կառուցելուն, թող մտածէն, իմանան...

Մենք քաղարներ ենք կառուցում եւ ոչ թէ մի ձուի
համար հաւի նման աշխարհը լցնում աղմուկով...

Ասա՛, պէտք ունենք մի նոր Քսենոֆոնի, որ գայ ու
նորից նոր գիրք գրի մեր քաղաք դարձած գիւղերի մասին,
որոնք հողի տակից ելել են վաղուց ու փայլում են արեւի
դէմ... Թող գրուի մի նո՛ր Անաբազիս:

Իր մահուան օրը, երեկոյեան, այսինքն գերեզմանէ
տուն դարձէն, իր հօր կոստան Զարեանի հոգւոյն համար
հոգեճաշ պատրաստած էր Արմէն Զարեան:

Պարզ սեղան մըն էր: Շուրջը մտաւորական դէմքեր:
Պահուած էր հեթանոսական սովորոյթը, բայց վսեմութիւն
մը կար թէ՛ սեղանէն վրայ, թէ՛ սեղանէն շուրջ:

Կոստան Զարեանի հոգին էր որ կը թեւածէր այդտեղ:

Ծովեր, ովկիաններ, մայր ցամաքներ կտրել անցնելէ
ետք, այդ հոգին կրնար իր վերջին, վերջնագոյն
հանգիստը գտնել միայն, մի միայն մայր հողին վրայ:

Կոստան Զարեան կոչուող փոթորիկը այստեղ պիտի
խաղաղէր...