Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ահաւոր դէպքերու ծանրութիւնը իր մէջ կրող սիրտ մը:
Դէմքը կը մթագնի, բայց լեզուն պայծառ, է ինչպէս միշտ.

– Ինձ արգելում են իջնել աշխատանքի: Տանը նստեմ,
ի՞նչ անեմ: Այս սրտի տագնապ կոչուածը տանելու
է ինձ, գիտեմ, ինչպէս տարաւ Հրաչեայ Քոչարին ու շատ
շատերին: Իբր, եթէ տանը նստեմ, չի տանելու: Կը լինեմ
այստեղ, սատանան տանի, տանելու է թող տանի, թող
աշխատանքի վրայ տանի:

— Այսինքն, Պրոֆեսոր, չէք ուզեր Մուշեղ Սպարապետ
Մամիկոնեանի օրին իյնալ, որ փոխանակ կռիւի
դաշտին վրայ մահանալու, մեր ժողովուրդին թշնամի
պարսիկները հալածելու ժամանակ, նիզակի ձեռին, մեռաւ
իր տունէն մէջ...

— Այ թէ սխալ են սովորեցնում ձեզ պատմութիւնը
հայոց: Պարսիկները մեր թշնամիները չեն եղել ու չեն:

Պարսիկները մեր արիւնակիցներն են: Մենք, հասարակաց
շատ բան ունենք մեր հարեւանների հետ եւ այդ
էլ դարերից եկող:

Այսօր էլ քառորդ միլիոնի հասնող գաղութ ունենք
քրտնում: Մի երկիր, որ հարեւանն է մեր, մի երկիր, ուր
մեր ժողովուրդը կարողանում է շնչել ու ապրել որպէս
ինքնուրոյն հաւաքականութիւն: Անհրաժեշտ է զօրացնել
մեր կապերը իրանցիների հետ, ամէն օր, ամէն ժամ:

Ու Մօրուս Հասրաթեանը իր սեղանին դարակէն
դուրս հանեց մեքենագրուած թուղթերու տրցակ մը, շուրջ
եօթանասուն էջ.

— Վերցրո՛ւ, երկար խօսել ինձ կարելի չէ: Վերցրու,
բոլոր մտքերս էստեղ շարադրուած են: Վերջերս եմ
գրել: Իրան եւ հայ յարաբերութիւեները ինձ շատ են
զբաղեցնում: Սրանով զբաղուել է նաեւ Սիմոն Սիմոնեանը:
Կարդացել եմ 1965 թուին, իր «Սփիւռք»ում, երբ գտնւում
էի Լիբանանում:

Վերցուցի խոշոր տրցակը եւ փորձեցի ծոցիս մէջ
զետեղել զայն: Ու ինչպէս արեւելահայերը կըսեն, չէր
ստացւում: Յանկարծ, Հասրաթեանը սուր հայեացք մը
արձակելով վրաս, ըսաւ.