Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վանի այժմու բնակչութեան մեծ տոկոսը կը բաղկանայ
քիւրտերէ։ Թուրքերը փոքրամասնութիւն են քաղաքին
ու շրջանին մէջ: Ընդհանրապէս պետական պաշտօնեաներ:
Կաշխատին ջնջել ամէն էնչ որ հայկական է:

Աւելի քան կէս դարը բաւարար չէ եղած, որ յելուզակները
կարենան անյայտացնել մեր աղաղակող հետքերը։
Ի վերջոյ հետք ջնջելն ալ աշխատանքի կը կարօտի:

Փորած են ու կը փորեն մեր գերեզմանները, ոսկի
գտնելու յոյսով։ Քանի մը տեղ գտեր են։ Ինչ որ գօտեպնդած
է զիրենք, որ ամբողջ թափով, բահ—բրիչ առնելով
յարձակին մեր մեռելներուն վրայ, որոնք իրենց դամբարաններուն
մէջ անգամ, իրենց հայութիւնը կաղաղակեն:

— Թորոս ջան, ներող կը լինես որ յոգնեցրի քեզ։

Ո՜վ է իմանում, քանի անգամ պատմած կը լինես այս բոլորը։
Գրիր, խնդրում եմ, դու քեզ չսպառես պատմելով,
այս բոլորը գրիր: Ամէն դէպք, որ պատմում ես, ինքնին
մի պատմուածք է։ Ափսոս կը լինի միայն պատմելը։ Նորից
եմ խնդրում գրե՛ս, բայց մինչ այդ լա՛ւ իմացիր, որ դու
առաջին հայն ես, որ հայող նոր մայրաքաղաք՝ Երեւանից
գնացիր հայոց հին մայրաքաղաք՝ Վան, ու նորից վերադարձար
Երեւան:

Օրհնեալ լինի քո ճանապարհը: Նորից կը տեսնուենք:

Վիգէն Խեչումեանը օթոպիւս բարձրացաւ շարժելով
թաշկինակը, իբրեւ թէ հեռաւոր տեղ մը երթար։

Այդ գիշեր, վստահաբար, դարձեալ Վան գնաց, այս
անգամ՝ առանձինն...