Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շիկանում, մոխրանում ես լռին
Ինքդ քեզ, ինչպէս ես։

Սիրահարած տղաք էին մէկ խօսքով։

Վաթսունամեակն է այս տարի մեր երկրին։ Շեփորները
պիտի հնչե՛ն դարձեալ։ Պիտի հնչեն երգերը բանաստեղծին,
ու մենք անգամ մը եւս պիտի զգանք թէ Սարեանի
սերունդը ի՛նչ հաւատքով կապուած էր վերածաղկող
երկրին։

Երեւանի փողոցներէն հանդարտ քալող Սարեանը ոչ
միայն քնարական երգերու հեղինակ էր, այլեւ յեղափոխական:

Գրեթէ ամէն օր կը տեսնէի զինք մեր պետական
օփերային շուրջ: Լրիւ սպիտակած էր։ Եթէ մարմինը
չտեսնէիք, կըսէիք. լուսինը իջած է երկինքէն ու որպէս
գնդակ կը գլտորի։ Կը տեսնէր զիս, կառնէր բարեւի համար
երկարած ձեռքս ու կըսէր.

— Այդ դո՜ւ ես, Թորոս ջան, նորից հանդիպեցինք:
Լա՜ւ է, լա՛ւ։ Կը սովորէս, կը դառնաս բժի՜շկ, կը գնաս
թափառելու։ Բա, չե՞ս յոգնել թափառելուց։ Տես, այստեղ
ի՜նչ հանգիստ ծերանում ենք։ Ի՜նչ արած, ծերանում
ենք։ Թափառելն էլ մի բան չի. կը գնաս, կը թափառէ՜ս,
նորից կը ցանկաս է՛ս հողը։ Չնստե՞նք մի քիչ։

Կը նստէինք օփերայի պուրակին նստարաններին: Յաճախ
մէկուն վրայ ու կը շարունակէինք մեր զրոյցը։

— Թորոս ջան, Հերթը հիմի ջահելեերին է։ Յաճախ
լսում եմ նրանց, խօսում ենք անցնում են իմ կողքով, կամ
մամուլում կարգում եմ յախուռն յօդուածներ, գեղարուեստական
էջեր։ Կարգում եմ, չեմ նախանձում: Չեմ ասում
պոլ-պոլ խօսում են նոր սերունդի տղաքը։ Մենք, Թորոս
ջան, էս օրուայ համար պայքարեցինք, հապա՜... Մենք
սպիտակում ենք եւ ուրախանում կանաչ չիւերով։ Մրտածում
եմ, եթէ այդպէս չլինէր, մենք նո՛ր կը տխրէինք:
Տխրելու առիթ չունենք, արի հասկացրու էս բոլորը որոշ
մարդկանց... ոչի՜նչ, կեանքը կը հասկացնի։

Այս կողմերում որ շրջում ենք սաղ ղռեր էին, ժայռ
ու տատասկ: Տեսնում ե՞ս, մեր ժողովուրդը ղռերի վրա
ի՜նչ է աճեցրել։ էստեղ վերջանում էր Երեւնը, իսկ այս