Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եւ կնոջը կողմը դառնալով գոռաց, մի քիչ Էլ կակազելով.

— Գը, գը գաւթառը, գը, դո՛ւ ես:

— Հապա՜, տղերք ջան, հին սէ՜րը, հին գինու է
նման...

— Դուք չէ՞ք ամուսնացած, ընկե՛ր Պահարէ։

— Բեմի վրայ, որքան կուզենաք: Ամբողջ քառասուն
եւ հինգ տարի: Իսկ հիմի, քանի աւարտել եմ եօթանասունս,
ուրեմն եւ մտել եմ ութանասունի ոլորտի մէջ,
փոշմանել եմ: Երանի՜, հազա՛ր երանի, բեմի վրայ հարիւրաւոր
անգամներ ամուսնանալու փոխարէն, կեանքում
մէկ անգամ ամուսնացած լինէի: Ու յետոյ, այստեղ խըմբագրում
էին «Ծաղիկ»ը փողոցում աշխաաում էր նշանաւոր
Գրիգոր Արծրունին, այսինքն, «Մշակ»ի խմբագրատունն
էր։ էս պուճուր փողոցը կոչւում է Թումանեանի
անունով։ էս հրապարակի վրայ ապրում էին կինտոներ:
Ափսո՜ս, հիմի կինտոներ չկան: Հրէ՜ս, Կուր գետը:
Տեսնո՞ւմ էր վերեւի բերդը: Էդ, էդ Կամոյի նստած Մետեխի
բանտն է: Ասում են էնտեղ թաղուած կայ Վարդան
Մամիկոնեանի դուստրը՝ Շուշանիկը։

Հա՜, տեսէք, տեսէք, տեսնո՞ւմ էք դէմի սարը։ էն
արձանը տեսնո՞ւմ էր։ Վրացուհու արձան է։ Մի ձեռքում
բաժակ։ Մի ձեռքում՝ թուր։ Բաժակում գինի կայ։ Դա
բարեկամների համար է։ Ւսկ թուրը թշնամու։ Ամա խելօք
բան են արել վրացիները: Համ էլ էնպէս քէֆ քաշել
են իմանո՜ւմ, որ իսկի հազար հայը մի վրացու չափ քէֆ
անել չգիտի։ էս, էս զահրումարները ոչնչից քէֆ են ըստեղծում։
Հալալ լինի ձեզ, ախպեր, Թումանեանն է ասել
չէ, քէֆ անողին, քէֆ չի պակսի։ Իսկ մենք, հայերս,
կարծէք ստեղծուել ենք լաց լինելու համար։ Լալիս ենք,
հա լալիս, տուզն ասած, տղերք, մեր Էլ արցունքը չի վերջանում։
Ախպէր, ովկէանոս լինէր, պիտի չորանար...

Հա՜, հա՜... սա էլ ձեզ Հայ Գրողների Պանթէոնը:

Բոլորս լուռ կը կանգնինք։ Կաղօթենք։ Շարական
մը կը բարձրանայ մեր չրթներէն։

Բլրադաշտ մըն է։ Կատարեալ եղբայրութեան մէջ,
կողք-կողքի, տասնեակներով հայ գրողներ կը ննջեն այս-