Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց Պահարէն կը թողո՞ւ որ մենք տխրինք։

— Տզերք ջան, ձեզ մատաղ, մի բան պատմեմ լսէք:
Չորս ընկերներով հանգստեան կոչուեցինք այս թատրոնից:
Պիտի թոշակ ստանայինք եւ ապրէինք: Մեզանից
խնդրեցին նկարուել: Կարգին նկարուեցինք: Թատրոնը իր
հաշւոյն մեր նկարները մեծացրեր եւ կախ տուեց ահա է՛ս
պատից:

— Ո՞ւր է ձեր դիմանկարը, չենք տեսներ, ընկե՛ր
Պահարէ։

— Այդ եմ ասում, էլի: Թողէք պատմեմ: Եթէ դիմանկարը
տեսնէիք, ապա ինձ չէիք տեսնի էստեղ։ Թէ
ինչո՞ւ, համբերէք ասեմ:

Թոշակի էինք անցել, մենք, չորս հալեւորներս:
Մէկ—մէկ հանդիպում էինք իրար, զրից անում եւ ձմեռ
օրերին տաքանում հին յուշերով։ Մէկն ասում էր էսպէս
պատահեց, միւսն ասում էր ոչ, էնպէս, մէկն ասում էր
դու ծերացել ես, միւսն ասում էր դու մոռացել ես: Մեր
ժամանակն անցնում էր վիճելով։ Ծերանա՜լ, մարդ եօթանասուն
տարիքին ծերարա՞ծ կը լինի որ... եօթանասունն
ի՞նչ է...

Մի խօսքով, մի օր էլ ի՞նչ լսենք, մեր, ահա այս
ընկերը, այս նկարի տէրը, թողել է այս աշխարհը ու գնացել։
Մարդ էլ այս աշխարհը թողնի գնա՞յ: Լաց եղանք:
Թաղեցինք ոնց որ կարգն է: Երկու շաբաթ յետոյ, ահա
այս նկարի տէրը հետեւեց մեր մեռնող առաջին ընկերոջը:
Գժուելու բան էր։ Մտքումս ասացի.— Երեւի նկարուողները
հերթագրութեան են դրուել։ Ինչ է, թոշակառունե՞րն
էին մահանալու։ Մի շաբաթ յետոյ էլ, է՛ս, երրորդը
գնաց։ Համբերութիւնս հատաւ։

Վազեցի թատրոն. ախպէր, ասացի, ես մեռնելու
ժամանակ չունեմ: Հլա որ պէտքական մարդ եմ: Քաղաքում,
որպէս կիտ կաշխատեմ հասարակական կարգով:
Դեհ, մեր երկրի օրէնքն է, մեռնեմ օրէնքին, ով աշխատի,
նա չուտի: Ասացի էս բոլորը եւ նկարս պատից վար բերելով
տուն տարայ։

Անցել են արդէն ամիսներ, տեսնում էք, չեմ մա—