Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այն գինիէն, որուն որթատունկը իր իսկ ձեռքով աճեցուցած
է, խաղողը ինք քաղած եւ գինին ինք պատրաստած է:
Յատուկ պատիւ կընէ իր հիւրերուն։

Կառաջարկէ առաջին բաժակը բարձրացնել Հայ
ժողովուրդին կենացը։ Մենք, մեր կարգին, վրաց ժողովուրդին
կենացը խմել կառաջարկենք, բայց կը յարգենք
տան տիրոջ առաջարկը:

Գրողին խնդրանքին վրայ՝ իր հարսը, դաշնամուրի
մենանուագ մը կը կատարէ: Ապա մինչեւ
ժամերը ջերմ զրոյցը կընդմիջուի հայերէն ու վրացերէն
երգերու շարքերով:

Վրացի վիպասանը խանդավառուած է: Իմ մէկ
հարցումս Իսահակեանին ու Դեմիրճեանին հետ իր ունեցած
կապերուն մասին կը բանայ անոյշ կծիկը խօսակցութեան:

— Վաղուց սիրել եմ այս վարպետներին: Առ հասարակ,
ես կապուածութիւն եմ զգում հանդէպ այն գրողներին,
որոնք բիւր արմատներով անւում են ժողովրդից:
Այդպիսիներից են Իսահակեանն ու Դեմիրճեանը:

Մի առիթով էլ,երբ սարսափ կար մեր երկրու,
յարմար սեպերի կարճ ժամանակով թողնել Թիֆլիսը:
Գնացի Երեւան: Եղայ հիւրը իմ այս սիրած գրողների:

Երեւան մնացի կարճ ժամանակով, ու մի օր այցելութեան
գնացի Սուրբ էջմիածին, Ամենայն Հայոց
Կաթողիկոսի մօտ: Ապա վերադարձայ Թիֆլիս:

Վերադառնալուց մի բան է օր յետոյ, զանգահարում
են մեր տուն, թէ «ընկեր Բերիան ցանկանում է տեսնել
ձեզ»:

Վախն ընկնում է ճանս: Փոշմանում եմ որ շուտ եմ
թողել Երեւանը: Տեսնես, մտածում եմ, էդ ջանաւարը ինչ
է ուզում ինձանից: Որ ուզել է, փախչել չի կտրելի, պիտի
գնալ: Ողջագուրւում եմ ըետանիքիս հետ ու դուրս գալիս...

Ընդունում է ինձ Բերիան ինքը: Շռայլում շատ
խօսքեր: Վրաց մեծագոյն գրողի որպիսութիւնն է հարցնում:
Հետաքրքրւում է, թէ ինչ նոր գործի վրայ եմ
աշխատում: Խոմ, ոչ մի բանի կարիք չունե՞մ: