Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ երեկոյ, տանս խրախճանք կար: Մահից կեանք
խլողի խրախճանք...

Զուարճախօս Պահարէին բերանը բաց մնաց: Ընկեր
Զաւարեանը կը խնդար: Երեկոյին հերոսը Սուրէն
Աւչեանն էր, որ տեղնուտեղը կը թարգմանէր իւրաքանչիւր
բառ։

Պահարէն, կերեւի մեղմելու համար տխուր դէպքին
տպաւորութիւնր, աւելի՛ ճիշդը՝ ելլելով իր կոմիկ դերասանի
հանգամանքէն, վարպետէն արտօնութիւն կը խնդրէ
որ պատմէ երկու կարճ դէպք Դէմիրճեանի կեանքէն:

Կամսախուրդիան հաւանութիւն կու տայ: Ու Պահարէն,
թէ.

— Ձեր սիրած այդ երկու հայ գրողներն էլ, վախկոտ
էին իրենց առօրեայում: Առաջինը, Դեմիրճեանը։
Երբ նա հիւրեր էր ընդունում իր տանը, եւ նրանց հետ
նարտ խաղում, սեղանը գնում էր պատշգամին ու աթոռները՝
նոյնպէս: Միայն մի՛ աթոռ, թողնում էր կիսով
պաաշգամբի վրայ, կիսով սենեակի: Այդ աթոռին ինքն
էր նստում։ Իսկ երբ հարց էին տալիս, Դերենիկ, խէ՞ ես
էդպէս նսաում, նա պատասխանում էր.— Բա՜, որ պատղգամբը
փլչի՞...
 
Մի ժամանակ էլ, Դեմիրճեանը ունեցել է ատրճանակ
առանց փամփուշտի: Լուր է տարածուել թէ զէնք ունեցողը
պիտի անձամբ ներկայանայ որոշեալ մի բունկտ
եւ պետութեանը յանձնի իր զէնքը։

Դեմիրճեանը ահաւոր վախենում է: Ունեցած զէնքը
յատուկ ժամադրութեամբ տանում է կենտկոմի իր բարեկամ
քարտուղարին ու ասում.

— Ազատիր ինձ սրանից:

— Ի՞նչ է այդ, ընկե՛ր Դեմիրճեան,— հարցնում է
քարտուղարը։

Դեմիրճեանը առաջ է հրում բերած ծրարը։ Բացում
են։ Ծրարը դրուել է մի ուրիշ ծրարի մէջ, այդ էլ
մի ուրիշ ծրարի, այդ էլ մի ուրիշի, այդ էլ բամպակի,
ու բամպակի միջից ձեզ է նայում միականի մի զէնք: