Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քարտուղարը հարց է տալիս.

— Ի՞նչ է այս, ընկե՛ր Դեմիրճեան։

Նա թէ.

— Չէ որ կոչ էք առել, հաւաքել զինքերը: Ազատի՛ր
ինձ էս, էս, էս զինքից։

— Բա, ո՞ւր են փամփուշտները:

— Փամփուշտներ չունի։

— Որ չունի, յետ տարէք, ասում է քարտուղարը,
մի լաւ ծ՜իծաղում ու գրկում իրեն սիրելի գրողին։

Այս վախկոտ մարդը, զարմանում եմ, ո՞նց ա ընդունել
ձեզ, Վարպե՛տ:

— Ընդունե՜ց,— պատասխանեց Կամսախուրդիան,
իր գահ-գահին մէջէն,— եւ լա՜վ. ընդունեց: Այս պատմութիւնը
լսահ չկայի:

Բոլորս խնդացինք:

Երբ կը պատրաստուէինք մեկնիլ, մօտ էր հաւախօսը:
Չմեկնած, ուզեցի յայտնել կոստանդինի Կամսախուրդիային
թէ մեր հանդիպումին մասին խուզեմ հանդէս
գալ հայ մամուլի էջերին։

— Գրիր, գրիր, որ հայերդ բախտաւոր ժողովուրդ
էք։ Առնուազն վրայցիներից բախտաւոր։ Մենք, վրացիներս,
թուով երկու միլիոն ենք ամբողջ աշխարհի վրայ,
այսինքն, Վրաստանն էլ հաշուած։

Վրաստանի բնակչութիւնը շուտով կը լինի հինգ
միլիոն: Բայց վրացիներս, Վրաստանում փոքրամասնութիւն
ենք։ Մարդ էլ իր սեպհական հոգի վրայ փոքրամասնութիւն
լինի...

Այն ինչ, հայերը, Հայաստանում ճնշոզ մեծամասնութիւն
են: Դա լաւ է: Առաւել լաւ կը լինի, եթէ Սփիւռքի
հայերը իրենց հայեացքը ուղղեն դէպի Արարատ։ Կը կորչէք
օտարութեան մէջ: Վերադարձէք տուն: Ձեզ ու մեզ,
տաղանդաւոր մեր ժողովուրդներին համրա՛նք է պէտք։

— Մենք բարեկամ ժողովուրդ ենք։ Եղբայր ժողովուրդներ։
Բայց մէկ-մէկ կան սրիկաներ, ե՛ւ ձեր եւ մե՛ր