Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տատութեան մէջ արտահաստիքային աշխատող էք, միշտ
հոս կը տեսնեմ ձեզ։

— Սխալւում ես։ Շատ եմ սիրում Գրիգոր Քեշիշեանին։
Դրա համա էլ մէկ—մէկ գալիս եմ ու զրոյց անում
նրա հետ։ Այսօր, Գրիգորն ինձ պատմում էր, թէ իր
հայրը՝ Սամուէլ Չաւուշը ինչպէս Կիլիկիայի սարերում
թուրքի սարսափն է եղել...

Գրիգոր Քեշիշեանը, այն օրերուն, Ափիւռքահայ
մամուլին համար յօդուածներու ընտրութեամբ եւ առաքումով
կը զբաղէր եւ ինք կորոշէր յօդուածադիրներուն
պատուագիները։

— Հասկա՞ր,— կըսէր, — մեր ժողովուրդը թոյլ
է աշխարհագրութիւնից...

Անմիջապէս կընդմիջէի զինք.

– Կը հաւատամ ըսածիդ, եթէ թոյլ չըլլար, Հայկ
Նահապետը մեզի համար Հայաստան մը կը հիմնէր ծովի
ափին եւ ո՛չ քարքարուտի մէջ։

— Ասում էի մեր ժողովուրդը թոյլ է աշխարհագրութիւնից,
դրա համար էլ, մի յօդուած էի բերել Գրիգորին,
ուր բացատրում եմ թէ Եգիպտոսի բուրգերը ոնց
էին կառուցել փարաւոնները...

— Փարաւոնները կառուցա՞ծ են, թէ՝ կառուցել
տուած...

— Քեզ հետ խօսիլ չի լինում, մէկ է, գնանք մեր
տուն, կնոջս՝ Ասպրամին ասենք մի ձմերուկ մորթի, ու
տենք։ Ախպար, մենք ձեզ նման, Սփիւռքում նստած կապիատալիստեր
չենք, ոչ էլ հողատէրեր, որ ոչխար մորթենք...

— Մեր հողերը, ընկե՛ր Կամսարական, թուրքերը
բռնագրաւեցին:

Կը մտնէր թեւս, դանդաղ կը քալէինք դէպի Շարենցի
փողոց, իսկ ինք, ըստ իր սովորութեան, ճամբան տեսած
ծանօթներն ալ կը հրաւիրէր որ երթանք միասին ձմերուկ
ճաշակենք իր տունը։

Նման օրերէն օր մը, երբ խումբով Կամսարականին
տունն էինք, բոլորուած՝ Գետառին նայող պատշգամբի