Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մաէսթրօ՛ ինչո՞ւ, փոքր է «Սասունցի Դաւիթ»ի
պատուանդանը:

«Սասունցի Դաւիթը ինձ համար անհատնում բաւարարութիւն
է: Այդ մեր ժողովուրդն է, որ իմացել
ու կարողացել է իր Կայծակէ թուրը շաչեցնել,
կենաց եւ մահու կռիւի մէջ:
«Այո, փոքր է «Սասունցի Դաւիթ»ի պատուանդանը։
Պատուանդանից դուրս են մնացել հրեղէն
ձիու ոտքերը: Հայաստանը փոքր է: Անուշս, ես կարող
էի վիթխարի ժայռաբեկորներ բերել ու պատւանդան
դարձնել մեր Դաւիթի համար: Քարաշատ
Հայաստանում քար չէր պակասի այդ բանի համար:
Բայց, արի տես որ հրեղէն ձի ու ոտքերը պատուանդանից
դուրս են մնացեր Անուշս, ես ուզեցել եմ
ասեր որ փոքր է Հայաստանը, մեր ժողովրդի մի
կարեւոր հատուածը դուրսն է մնացել: Բայց լա՛ւ
դիտիր Դաւիթն ու իր ձին, մեծ է մեր ժողովրդի
հոգեկան կորովն ու թռիչքը:
— Վարպե՛տ, ի՞նչ կըսէիք Դաւիթի կայծակէ թուրին
մասին, թուրը բռնելու ձեւին մասին:

«Դարերով կարգել են մեր ժողովուրդը, բայց ոչնչացնել
մեզ չեն կարողացեր: Այո, մեզ ճկել են,
մեզ ճկել են պարսիկն ու բիւզանդիոնը, ցարիզմն ու
օսմանեան թուրքը, բայց ո՛չ ոք, աշխարհի վրայ ոչ
մի ոյժ չի կարողացել բնաջնջել մեզ, որովհետեւ
մենք ունեցել ենք Մամիկոնեան Վարդան, ունեցել
ենք Դաւիթ Սասունցի, որովհետեւ մենք, լինել–
չլինելու կռիւի մէջ շաչեցրել ենք լինելը եւ ձգտել
լինելութեան՝ ուրիշներին զարմանք պատճառող
միասնականութեամբ:
«Իսկ ինչ վեբաբերւում է Դաւիթի կայծակէ Թուրին,
այն նման է մանգաղի, այլ ո՛չ նիզակի, որպէսզի
ո՛չ խոցոտի մի քանի հոգու, այլ հնձի թշնամուն:
«Կարող էիր ձիու պոչի մասին էլ հարցնել: Դաւիթի
ձին սովորական ախոռի ձի չէր, այլ հրեղէն, լեզու