Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՞ւ այս բոլորը, - հարց տուաւ կինս՝ Արմինէն։

— ՈրպԷսզի մեր ձագուկները լաւ յիշատակներ
ունենան Հայրենիքէն, կապուին մայր հողին, քանի որ,
ի վերջոյ, հայրենիք մը աւելի կը մեծնայ իր մեծութիւններով...

Տանտէրը ոչ միայն ընդունեց մեզ, այլեւ պահեց
ճաշի։ Նկարուիլը՝ նկարուեցանք։ Ձայնագրելը՝ հարց էր։
Գուցէ չէր ուզեր Վարպետը։

— Ուզում ես ձայնս ունենալ, չէ՞: Յանկարծ ինձ
երգիչ չկարծեն։ Ի դէպ, ո՞ր ձայներն ես սիրում։ Տէրունական
ձայնը, ինձ թւում է, այնքան էլ դուրեկան չի
երիտասարդ ականջների համար։

— Ի՜՚նչ կըսէք, Վարպե՛տ. ձեր խօսքը ախորժալուր
երաժշտութիւն է։

— Ոչ մի համերգով հանդէս չեմ եկել։ Ուրեմն,
խորհուրդ էր տալիս համերգներով հանդէս գալ, հը՞։

— Գոյներո՛ւ համերգներով, Վարպե՛տ։

— Բա՜, որ ուզում է իր ձայնս ֆիքսել այդ ապարատի
մէջ։ Մի՛ պահիր, մի՛ պահիր, կատակում եմ։ Վփրջապէս,
երիտասա՛րդ, չկարծէք որ հայը ղրկուած է կատակելու
իրաւունքից։ Առաջ որ կատակ էին ցանո՜ւմ, տատասկ
էր բսնում: Փա՜ռք Աստուծոյ, ժամանակները փոխւել
են։ Հիմի արդէն կարելի է կատակել:

Երբ ես Էջմիածնի պարիսպներուն տակ տեսայ գաղթական
Արեւմտահայերի բազմութիւնները, կատակել
կարելի չէր, երբ եկաւ հայրենական պատերազմը, կատակէլ
կարելի չէր, բայց այդ ժամանակ էլ ես ծաղիկներ նկարեցի
ոչ թէ թոփ ու թֆանք։ Ոմանք ինձ չհասկացան։
Չէի կատակում, ծաղիկներ նկարելով ուզում էի ասել, որ
մենք կը յաղթենք, նորից արեւ կը լինի երկնքում ինքնաթիռների
ամպի փոխան, որ մենք նորից կունենանք ծաղիկներ։

Արձանագրո՞ւմ ես...

Լաւ ես անում։ Իսահակեանը զարմանում էր ռատիոյով։
Չհասցրեց զարմանալ շատ նորութիւններով։