Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարեկամս էր, զարմանալու առիթները ինձ թողեց ու
գնաց:

Ասում էիր հալէպից ես, հա՞: Հալէպը, իմանում
եմ, շատ հին քաղաք է: Հայը ամէն հին քաղաքի մէջ մի
յիշատակ ունի: Հայը շատ է ճամբորդել, որ շատ տեսնի,
լսի, տեսնի ու լսածն ալ տեսածը բերի Հայաստան։

Այդպէս արեցի ես էլ: Թիֆլիսում ի՜նչ տեսայ,
Կովկասում ի՜նչ տեսայ, Մոսկուայում ի՜նչ տեսայ, Փարիզում
ի՜նչ լսեցի, ինչ տեսայ, պո՜ւկ, վերցրեցի բերի
Երեւան: Ամա թէ գործ եմ արել, չէ՞...

Վարպետին խօսքը հումուրով շաղախուած էր,
ինչպէս իր նկարները՝ լոյսով ու արեւով:

Խօսեցանք Հալէպի հայութեան մասին։ Խօսակցութեան
սլաքը երկար կանգ առաւ Մերձաւոր Արեւելքի վրայ:
Վարպետը շատ հարցասէր էր:

Որքա՞ն հայեր կան, քանէ՞ դպրոց ունինք, որքա՞ն
աշակերտութիւն, քանի՞ն համալսարանական են, թատրոն
ունի՞նք, նկարիչները ի՞նչպէս կապրին, անմիաբա՞ն ենք,
ճանապարհեր կորոնե՞նք որ ըլլանք միաբան:

Գզուըրտուքի դէմ էր Վարպետը։

— Զեմ հասկանում, ինչը չէք կարողանում բաժանել
իրար մէջ։ Ենթարկւում Էք թշնամու կամքին, որ մեզ
միշտ էլ բաժանել է, որ ինքը տիրի։ Եւ տիրել է։

Մի բան պիտի անէք։ Մեր պատմութիւնը սերտէք,
եւ լաւ սերտէք։ Ճէ՞շդ է: Որ մեր պատմութիւնը լաւ
սերտէր, իրար չէր սպանի, ճի՞շդ է:

Յետոյ անցանք Հայաստանին: Խօսեցանք երկիր
ունեցաւ քու կարեւորութեան մասին: Ուրկէ՜ ուր Միկոյեանի
անունը եկաւ հանդէս: Այն է, Վարպետը պիտի խօսէր
Միկոյեանի մասին, Տիկին Լուսիկ Սարեան, ջղայնութեամբ,
նոյնիսկ բարկութեամբ յարձակեցաւ Վարպեաին
վրայ։

— Նորից ի՞նչ ես պատմում, ինչ ես կպել Միկոյեանին,
ինչ ես ուզում նրանից: Ուզում ես Արարատը ափսէի
վրայ դնի ու քեզ ասի՝ «համեցէ՛ք, Վարպե՛տ»: Այդ
էր ուզում: Չքնա՜ղ մտածողներ էք բոլորդ էլ...