Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հլա էս մեր հիւրն էլ ժապաւէն է բերել եւ ձայնագրում
է։ Բան է գտել ձայնագրելու...

Վարպետը խորամանկօրէն աչքը քթթեց ինծի դառնալով,
ու ըսաւ.

— Եմ Լուսիկն է, մի՛ք նեղանա։

Ու դառնալով կնոջը՝

— Աղջի՛, ի՞նչ ես կպել դու էլ ինձ ու պոկ չես գալի
էսքա՜ն տարի, ի՜նչ Միկոյեան, ի՜նչ Անաստաս, ես պատմում
էի այն մասին, թէ ինչպէս Թիֆլիսում սիրահարւած
լինելով քեզ, մի անգամ տեսայ փողոցով անցնելիս,
ես թրամվայում էի, հենց որ քեղ տեսայ, ցատկեցի վար,
որ պաչեմ քեզ: Այդ էր էլի, պատմածս։ Բայց չսպասե՜ս,
էլ այդպիսի խենթութիւն չե՜մ անի՜...

Բոլորս խնդացինք: Նոյնիսկ Տիկին Լուսիկը խնդաց։
Ու Վարպետը շարունակեց.

— Թէ չես հաւատում լսենք ժապաւէնը:

Ու ինծի դառնալով կամացուկ՝

— Չնուագես:

Տիկին Լուսիկը ապահով որ Սարեանը անյարմար
բաներ չէ պատմածդ անցաւ կողքի սենեակը: Իսկ Վարպետը
յարեց.

— էս իմ կին Լուսիկը Ղազարոս Աղայեանի աղջիկն
է: Գիտէք, հայրը, Աստուած լոյսերի մէջ պահի նրան,
մանկավարժ էր: Սա էլ, իր աղջիկը, իմ Վրայ է փորձում
հօրը մասնագիտութիւնը: Ոչի՜նչ, նա էլ մի բան պիտի
անի:

Վարպե՜տը: Փիլիսոփա՛յ Վարպետը։ Հայ, հողին
պէս բազմակնճիռ, հայ հողին պէս իմաստուն, հայ հողին
պէս բազմապտուղ Վարպետը:

Կը դիտէիր իր պաստառները, կը նայէի իր բակի
ծառերուն բռնկած տերեւներուն ու կըսէի.— Սարեանը
մեր երկրի բռնկումն է։ Մեր երկրի բաղմամիրգ աղունը:

Վարպետին բերնէն ելլող իւրաքանչիւր բառ պատգամ
մըն էր իր շուրջիններուն համար։

Ճամբորդած էի Լոնտոն: Չեմ յիշեր ո՞ր փողոցի
վրայ, յամենայն դէպս ոչ շատ հեռու Օլիվրը Քրոմուէլ
փողոցէն, պատկերասրահի մը մուտքին՝ դանդաղեցայ։