Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վախկոտ Է կոչել, ղալաթ է արել: Նախ, «Խաղաղ Տոն»ը
հին կեանքի մասին է:

— Այդ մամանակ Սպիտակներու դէմ կը կռուէր իր
«երկաթեայ տիվիզիայով» մեր անպարտելի Հայկ Բժշկեանցը...:

— Սպասի՛ր, սպասի՛ր, քեզ բան եմ ասում, բայց
որ չես յիշում մեզ գովողներին, այդ արդէն քո սխալն է։
Յիշի՛ր Թոլսթոյին, յիշիր Անտոն Չեխովին, բա՜, չմոռանաս
Վալերի Բրիւսովին, նորերից Կոնստանդին Սիմոնովին:
Արա, կարող եմ մի երկու հարիւր ռուս գրողի անուն
չարել, որ հայերին գովել են...

Որ այսպէս ջղայնացնես ինձ, կարող եմ ամբողջ մի
դիսերտացիա պաշտպանել այս թեմայով՝ «Հայ Մարդը
Ռուս Գրականութեան Մէջ»: Շատ արագ Էլ կը պաշտպանեմ։
Կարգին նիւթ ա:

Յետոյ , ախպէր, դուզն ասա, սրա—նրա գովեստո՞վ
ես չափելու Հայի քաջութիւնը:

Հայրենական պատերազմը եկաւ Հայը իրան ցոյց
տուեց։ Էդ Շոլոխովը իրա սեպհական մատը խածած կը
լինի Հայէ քաջութեան առաջ:

7Դւ ուրիշ խօսք ասա, եթէ ունես...

— Ունի՛մ։

— Ասա, էլի:

— Վստահ եմ որ կը ջղայնանաս: Այդ քու Շոլոխովդ,
աւելի շուտ կը խածնէ ոչ թէ իր սեպհական մատը,
այլեւ, կարծեմ գիտես, քեզի սիրելի Էհրենպուրկին մատը...

— Էհրենպուրկը ո՜ւր է նրա մատը խածնողը ո՛ւր:
Կարգին մարդ էր: Մեծագոյն ժուռնալիստ, գրող, հանրագիտարան,
այ, մեր ժողովրդի վրայ հիացողներից մէկը:
Հիացել Է Կալենցով: Հիացել Է մեր երկրով, ժողովրդով:
Էնպէս պատասխան էր տուել Շոլոխովին, որ նրան
շշմացրել Էր...

Արա, Թորոս, հայրենական պատերազմը մեզանից
շատ երիտասարդ խլեց Արեւի մօտ քառորդ միլիոն: Ճիշդ