Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ով է իրաւունք տուել ականջել մեր խօսածին, հլա չես էլ
ամաչում ու մէջ ես մտնում, ոնց աներես ճանճ, մի հարցնող
լինի, ով է կամենում տեսնել քո այծի մռութը,
սւոորի՛ մէկը...

Ուղեւորը փորձեց պատասխանել, բայց Ռաֆիկը
թէ՝

— Թէ չես ուզում խայտառակուել աւտոբուսուի մէկ,
հենց էստեղ վեր կալ, իջիր, ոտով գնա, ջահանդամը...

Օթոպիւսի ուղեւորները լսեցին արդէն: Մարդուկը
ելաւ նստած տեղէն, ճեղքեց ոտքի կեցողներուն խիտ պատը,
հասաւ վարորդին, բաներ մը փսփսաց անոր ականջին,
օթոպիւսը կանգ առաւ, ուղեւորը իջաւ ու քալեց...

Արամեանը շունչը կտրուելով շարունակեց.

— Հա, այդէս, շան ձկնած, հիմի, իսկական
վախեցողը դու պիտի լինես մեր ժողովրդի զայրոյթից։
Դէպքերի տարին, ուզում էր մեր տան մուխը մարի:
Եղբօրս քշեցին Սիպիր, ուր նա մնաց ամբողջ քսաներկու
տարի: Դրանով չգոհացաւ: Հետամտում էր մեր քայլերը:
Իժի ծնունդ: Ժամանակը ցոյց տուեց, թէ ով ենք մենք,
այս երկրի պաշտպաննե՞րը թէ թշնամիները: Սաղ
Վաղարշապատն է, սաղ Հայաստանն է ճանաչում Արամեաններին,
իսկ այս լակոտը...:

Ուղեւորներէն մէկը ձայն առաւ...

— է՜հ, ախպէրս, շատ մի բորբոքուիր, ժամանակներն
էին այդպէս:

— Հերիք է ժամանակի մասին խօսէք, մենք էլ ենք
ապրել այդ ժամանակներում, խոմ ամէն հայ մատնիչ չէր,
ամէն Հայի ձեռքին արիւն չկար: Մենք գնում էինք մեր
ճամբով, եթէ խօսք չգցէր, էդ սողունի գոյութիւնն էլ
չէի իմանայ։

Չկրցայ հանդարտեցնել զինք: Տարիներու մեր բարեկամութեան
ընթացքին մէկ անգամ տեսայ զինք բարկացած,
ինքնիրմէ ելած. այդ Երեւան–էջմիածին ճամբու
օթոպիւսի այս դէպքն էր:

Ու այս դէպքին զուգահեռ, յիշեցի այն միւսը, երբ