Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայրենիքին նուիրուած մարդու մասին, գիտնական մարդու
մասին նման հարց տալ...

Մինչեւ օրս յիշում եմ, թէ ինչպէս, վերջին անգամ,
այգ ժամանակ մենք բնակւում էինք Նալպանգեանի
վրայ, սեւ շէնքում, որ հիմի էլ կայ, ներս մտաւ Նիկոլը
Շանթի ընկերակցութեամբ ու ասաց. «Մենք գնում ենք»։
էս օրուանից դու այրի ես: Մեզ պարտականութիւնն է
կանչում: Կը պահես մեր երեխաներին։ Ոչ մի դէպքում,
Երեւանից ու երկրից չե՛ս հեռանայ: Սա է վերջին պատւէրս»:

Ասաց, ողջագուրուեցինք, ու այդ էր, գնացի՜ն...

Երնխաները մեծացան... բայց ինչպէ՞ս... այդ՝
մէկ ես գիտեմ ու մէկ էլ վերեւից դիտողը...

— Իր գնալը բաւական չէր, մէկ էլ լսեցինք իր
մահը...

Իր գնալուց յետոյ, մէկ բացիկ եմ ստացել Պարսկաստանից:

Մեծ մարդ էր, մեծ հայ էր իմ ամուսինը։ Իսկ եթէ
ինձ հարցնէր թէ ինչո՛ւ եմ շարունակում ապրել, իր պատւէրը
լրիւ կատարէլուց յետոյ, երեխաները մևծացնելուց
ու տատիկ դառնալուց յետոյ, բոլոր պայմանների տակ
Երեւան մնալուց յետոյ, պարզ կասեմ.— Ապրելու եմ մինչեւ
այն օրը, երբ Նիկոլի անունը Հայաստանում կը հնչի
որպէս հայրենասէր մարդու...

Շնորհակալութիւն յայտնեցի Ռաֆայէլ Արամեանին
այս թանկագին ծանօթացումին համար եւ խոստացայ տիկին
Աղբալեանին, յարմար առիթով մը, անպայման հնչեցնել
Նիկոլ Աղբալեանին անունը, Երեւանի մէջ:

Ու եկաւ այդ առիթը: Լեւոն Հախվերտեանը պաշտպանած
էր դոկտորական թէզ նիւթ ունենալով Ամենայն
Հայոց Բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը։

Նոյն երեկոյեան, Հախվերտեանի մօրը տունէն մէջ,
որ աւելի ընդարձակ էր եւ յարմարութիւններ ունէր քան
իր, Լեւոն ին տունը, մեր քննադատը հսկայ սեղան մը
շտկած էր ու տասնեակներով մտաւորականներ հրաւիրած
իր փայլուն պաշտպանողականին առիթով։