Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՛հ, պապա ջան, ստեցի ես, չորս օր արձակուրդ
ունէի. ասացի երեք օրով գնամ Երեւան, ծնողներիս կարօտն
առնեմ:

— Բա՜հ, բա՜հ, բա՜հ,— երկարեց նա, — ուրեմն
հայր ու աղջիկ արձակուրդի մէջ ենը։ Որքան լաւն է։ Դեհ,
նստիր, նստիր, պատմիր:

— Պա՛պ,— ասացի ես, — քիչ առաջ, դու կանգնել
էիր այս պարտէզի առաջ ու ինչ չափումներ էիր կատարում
ու հետն էլ օրօրում գլուխդ. չուզեցի խանգարած
լինել քեզ։ Այդ ինչ ծրագրեր էիր մշակում. ինձ թւում է,
թէ այդպիսի չափումներ են անում միայն պատերազմի
ժամանակ:

— Եւ խաղաղութեան: Ուրեմն տեսել ես իմ չափումները:
Պատերազմը: Պատերազմը, աղջիկս, խաղաղութեան ժամանակ
են շահում: Նախ շահել է պէտք, ապա միայն պատերազմել,
հասկացա՞ր... Իսկ այդ իմ չափումները իսկական
պատերազմի հետ կապ ունէին, մի անձնական պատերազմի,
որ երեւի վերջանալու է իմ անձնական պարտութեամբ...

— Չի՛ կարելի:

— Բայց լսիր: Քարտէզի մօտ իմ չափումները վերաբերում
էին Երեւան—Ալաշկերտ հեռաւորութեանը: Ես
քեզ պատմել եմ, որ աննման էր մեր Ալաշկերտը: Եւ ահա
քարտէզի վրայ Երեւան–Ալաշկերտ հեռաւորութիւնը ընդամէնը
վե՜ց սանթիմեթր է: Չափում էի եւ օրօրում գլուխս,
քանի վախենում էի, որ ինձ տրուան կեանքում
դժուար թէ կարողանամ յաղթահարել այդքան պուճո՜ւր
մի տարածութիւն: Ընդամէնը վե՛ց սանթիմեթր...

Ես շշմած էի...

Ապա լռեց Քոչարի աղջիկը...

Այդպէս էր Հրաչեայ քոչարը, այն մեծ քաղաքացին,
որ հայրենական պատերազմ է հրդեհներէն անցաւ, իր
արիւնով ծառայեց Հոկտեմբերի մեծ երկրին որպէս զինւոր
ու գիրի մշակ, այլ պեմուրազ մեռաւ՝ աչքերուն մէջ
պատկերը իր Ալաշկերտին: