Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես քս խօսքը ուշադրութեամբ լսում էի: Հաճելի էր, որ
դուք անաչառ խօսք էիք ասում Սիմոնեանի գործի մասին:
Բարի գործը, ինչ խօսք, պիտի արժանանայ դրուատիքի:

Սիմոնեանը, արդէն վաղուց, չի եղել Հայաստանում:
Ես անձամբ հրաւիրամ եմ նրան հայրենիք: Հաւատացնում
եմ, ոչ ոք նրան ոչ մի վատ խօսք չէ ասի: Խօսք
եմ տալիս, ահա այս պատուական մեր սասունցի ընկերների
ներկայութեան, նրան ջերմօրէն ընդունել ու պատուել:
Բայց Սիմոնին կասես, որ նա ինձ թունդ վիրաւորել է։
Երեւի հասկացաք իմ ակնարկութիւնը: Խօսքը այն ելոյթի
մասին է, ուր նա նախատել է ինձ անարդարօրէն: Պիտի
խոստովանեմ, որ այդ ելոյթը խորապէս վիրաւորեց ինձ:
Չէի իմանում ինչ անել: Բայց մտածում էի, ժամանակը
կը պարզէ ամէն ինչ: Ինձ համար թանկ է ամէն մի հայ
մարդ, ու մանաւանդ հայ գրող: Ես ոչ ոքի նկատմամբ
չէի ուզենայ, չէի կամենայ, նման արտայայտութեամբ
հանդէս գալ:

Օգտուելով առիթից, ձեր ներկայութեան առիթից,
հարց եմ տալիս ահա իմ ներկայ ընկերներին, Վաղոյին,
Տարօնցույն, Դաշտենցին, — Ընկերներ, ասացէք խնդրեմ,
ես որեւէ կապ ունեցե՞լ եմ այն տխուր դէպքերի մէջ, որոնք
պատահել են մեր երկրում 937–ական թուերին: Խնդրում
եմ ասէք, առանց քաշուելու ու թող Գէորգն իմանայ...

Ես հակառակ այդ բոլորի, Սիմոնին անձամբ հրաւիրում
եմ Հայաստան:

Խօսք առաւ Վաղարշակ Նորենցը, տխուր դէպքերէն
ներկաներուն մէջ ամենէն շատ տուժած մարդը.

— Ոչ մ ժամանակը մենք, մեր սիրելի էդուարդին,
չենք կարող դնել նման ծանր ամբաստանութեան տակ:
Աւելին՝ այդ տարիներին էդուարդը ուսանող էր Լենինկրատում,
ու չէր կարող որեւէ կապ ունենալ դէպքերի հետ:
Նա շատ երիտասարդ էր, յետոյ, գտնւում էր հեռու՝ գործողութիւնների
դաշտից: Ինձ թւում է, որ նա, ինքն էլ,
ծանր տարած կը լինի այդ օրերին մեր գրականութեան եւ
ժողովրդին տրուած ահաւոր հարուածը:

Տարօնցին ու Դաշտենցը նոյն վկայութիւնը տուին: