Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առաջ ու տեսնենք. մի ապարանցի միլիցիոնէր, հարայ–հրոց
է գցել, բարձրացրել է մի ահաւոր ղալմաղալ
ու հայհոյում է աջին ու ձախին:

Մօտենում եմ ու ասում.— Ընկեր միլիցիոնէր, դու
պարտաւոր ես բարեկիրթ լինել, ժողովրդին օգնել, քո
գործը հայհոյելը չի՛:

Սա իմ վրայ յարձակուեց ու թունդ հայհոյեց չբացառելով
ոչ մի սրբութիւն: Չորս կորղմից բարձրաձայն
յուշում էին, ընկե՛ր միլիցիոնէր, ախր, ձեր գործը ընկեր
Թոփճեանի հետ է, մեր խորհրդարանի նախագահի եւ
Գրողների Միութեան Քարտուղարի: Իսկ միլիցիոնէրը
այնքան էր տաքացել, որ սկիզբը չէր Էլ լսում: Երբ լսեց,
երբ մի քիչ հանդարտուեց ու հասկացաւ թէ ինչ կարող էր
պատահել իրա հետ, ձեռս ու ոտս ընկաւ... էլ միլիոն ներողութիւն...
Ես նրան ինչպէս ներէի, հարիւր վկայի
առաջ կատարուած խայտառակութիւնը ո՞նց ներէի։

Ասում եմ, ընկե՛ր, դու. ձեռ ու ոտ ես ընկնում, ներողութիւն
խնդրում, որովհետեւ իմացար իմ հանգամանքը:
Ուրեմն, եթէ մի պարզ քաղաքացի լինէի, թէեւ պարզ
եմ, հլա մի լաւ կը տնտղէիր մարմինս էլ, չէ՞...

Այսպիսի բաներ, Թորոս ջան: Իսկ դու մէ բան
ապտակ ես համտեսել, երկու րոպէ քաշքշուել փողոցում
այնպիսի մի առիթով երբ մեր ամբողջ ժողովուրդը մի
օրում հասկացաւ թէ ինչ ասել է Եղեռն, ինչ ասել է Ցեղասպանութիւն:
Չարժի անհանգստանալ եղածի համար:
Ծնուել Է ահագին բարիք ու բարիքի հետ մի քանի ապտակ:
Լաւ արեցիր որ եկար ինձ պատմեցիր: Ոչ մի բողոք էլ չի
բարձրացնես: Ես էդ ժամանակ, էն ապարանցուն տեղն
ու տեղը ներեցի: Շատեր զարմացան: Այն ինչ կարծում
էին որ ես նրա հագուստը պոկել կը տամ ու կը նստեցնեմ
բերդում:

ԱյսպԷս էր էդուարդ Թոփճեանը։ Իր մեղմութեամբ
կրնար ապառաժն անգամ կակուղցնել:

Կատարեալ ծխամոլ էր։ Կը ծխէր լուռ։ Ու լուռ
կայրուէր, լուռ ցաւերով: Կօժանդակէր ամէն դիմողի:
Շատ բան պատմած Է ինծի Էդուարդ Թոփճեանի մասին՝