Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես ալ կարծելով թէ սա իր խոսակցութեան շարունակութիւնն
է.

— Ի՞նչ կապ՝ նիւթի եւ հիւթի միջեւ:

— Ախր, ասացի, խանութի առաջ ենք, մի մի
հիւթ խմենք:

— Պարոյր, սիրելիս, բայց այստեղ քոնեաք չեն
տար։

— Հենց ուզածս էլ էն է, ուզում եմ միայն հիւթ
խմել...

Լոլիկի հիւթուի լեցուն բաժակները պարպեցինք եւ
Պարոյրը շարունակեց.

— Ուրեմն, գալիս յայտնում են բժիշկին իր դոկտորականից
ծնուած գեղամիջոցի վատ արդիւնքի մասին:
Ի՞նչ անել: Դո՞ւրս բերել գործածութիւնից։ Մի քայլ յառաջ,
երկու քայլ յետ՝ յայտնի թէզը կեանքի՞ կոչել: Բա,
իմ տոքթ-ըրակա՞նը գոչում Է յարգելի բժիշկը: Բանից
դուրս Է գալիս իր տիտղոսը աւելի կարեւոր Է քան դեղամիջոցի
վատ արդիւնքը...: Հիմի, մերոնք են: Հողի
աշխատաւորների մասին Մարքսը տոքթըրական Է գրել:
Ասում ենք արդիւնքը չի արդարացնում տոքթըրականը։
Տեսնում Էլ ենք, մի կտոր տնամերձը աւելի Է արդիւնք
տալիս քան համայնական դաշտը: Նոյն յանկերգն ենք լսում:

Ախր, Լենինն ասել է նաեւ ուրիշ բան, թէ երբ բանւորը
շահագրգռւում է իր գործով, տալիս է կարգին արդիւնք:
Մենք այստեղ համաձայն ենք Լենինին: Լենինի
ասածը յարմարւում Է ամէն քաղաքացու, լինի նա գիւղում
թէ քաղաքում:

Լենինին ոչ միայն պիտի տպագրել, այլեւ ասածը
գործադրել: Ահա թէ ո՛ւր է հարցի մեխը... ծարաւից մեռնում
եմ, Թորոս ջան, մի—մի բաժ՜ակ էլ հիւթ չխմե՞նք...

Ժպտեցաւ:

— Այդ ժպիտդ աղուոր էր, Պարոյր:

— Կրկնի՛ր, - ըսաւ, - կրկնիր այդ բառը մի անգամ
էլ — Աղուոր — ի՜նչ աղուոր բառ է, սքանչելի է
արեւմտահայերէնը: Ափսոս է մեր այդ սքանչելի լեզուին: