Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ֆրանսահայ երգչուհի՝ Ռոզի Արմէնը: Կենացները, ինչպէս
ըսէ արեւելահայը, քանի գնում բաղցրանում էին...

Պարոյրէն ներկայութիւնը խօսք է։ Երգ է: Ալ ուր
մնաց հարցը, երբ ինք խօսի: Ու խօսեցաւ Պարոյրը.

— Մենք դարձել ենք ասող—խօսող ժողովուրդ: Անծայր,
անհատնում կենացներ խմող ժողովուրդ: Բա՜, իսկ
աշխատե՞լը, ով պիտի աշխատի: Մի հարցնող լինի, այդ
պոլ—պոլ խօսքերը երբ ենք գործի վերածելու...:

Այ, Ռոզի Արմէնին, իմ քրոջը, ասելու էի. քոյր
ջան, իմ նման սեւուկ Արմէնս, նստած Փարիզում, երգում
ես հայերէն, դրանից լաւ բան չեմ պատկերացնում: Անգամ
հեռուներում, մեր երգն է հնչում։ Դրանով մենք ուրախանում
ենք։ Բայց, պիտի ճիշդը ասեմ. արի տես, որ քո
երգը հայերէն չէ։ Բառերը, այո՛, հայ լեզուից են գալիս,
բայց երգի ոգի՞ն, ոչ։ Եւ ինչ է բառը առանց ոդու,
պղպջակ՝ գետակի վրայ: Հայ երգը, փառք Աստծու, ունի
իր ոգին։ Այդ ոգու համար մենք պարտական ենք մեր
դարերից եկող ժողովուրդին: Դարերով մեզ ճնշել են,
պոկել մեր կաշին անգամ, բայց չեն կարողացել պոկել
ոգին։ Մեր մարմինին մուր են քսել, ապրել ենք ցեխի մէջ,
խաւարի, բայց այդ ոգին պահել է մեզ մաքուր, լուսաւորել
է մեզ: Ու եկել է Մեծն Կոմիտասը ու բարձրացրել այդ
ոգին, արթնացրել քնածներին, որ լսեն հայ երգը, դինուց
բարկ, լեռնային լճակների պէս բիւրեղային, արեւի շողերի
նման ջերմացնող, լուսաւորող:

Դուրս է գալիս որ մենք երգում ենք հայերէն բառերով,
թուրքերէն:

Հայ երգը պիտի Կոմիտասի օրինակով երգել: Մենք
Կոմիտասի ժողովուրդն ենք։

Քանի մը հոգի նայեցան Ռոզի Արմէնի դէմքին:
Փարիզահայ երգչուհին շառագունած էր: Ակնարկներ ուղղուեցան
Պարոյրին. ու ներկաներէն մէկը թէեւ վեհերոտ.

— Ախր, Պարոյր ջան, հիւր ես կանչել աղջկան ու...
այսքան մարդու առաջ...

— Ընկերնե՛ր, մենք այստեղ խնամախօսութեան
համար չենք հաւաքուել, որ շաբար բաժանենք ու ժպիտ,
որ իրար ասենք, «ջան» լսենք։ Ինչպէս խօսում